📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը։
📌 Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել էր, որ բարեգործության արգելքի խախտման հիմքով բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։ Ձերբակալվել է երկու անձ։