🔹Իրանը պատրաստվում է օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Բորուջերդին
📌«Բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել «Հորմուզի նեղուցի անվտանգության ծրագրի» իրավական և միջազգային ասպեկտները վերանայելու համար։ Այս ծրագիրը խորհրդարանի նստաշրջանի բացումից անմիջապես հետո կընդունվի որպես պարտադիր օրենք և կուղարկվի կառավարությանը՝ իրականացման համար»,-նշել է նա։