4 июля в 21:00 по ереванскому времени на стадионе в Хьюстоне Канада в рамках 1/8 финала сразится с сильной сборной Марокко.
Канадско-армянская община — одна из самых организованных и активных армянских общин в Северной Америке. Знаменитых армян здесь много. А знаете ли вы, что в столице Канады Оттаве (1933) открыл свое фотоателье один из самых влиятельных и известных портретистов-фотографов XX века в мире — Юсуф Карш.
История съемки Черчилля (1941) считается одним из самых известных эпизодов в истории фотографии. Черчилль выступал в парламенте Канады. Премьер-министр Канады Маккензи Кинг тайно пригласил Карша, чтобы тот сделал исторический портрет. Черчилль заранее об этом не знал. После выступления, когда Черчилль вошел в комнату и увидел фотооборудование, он остался крайне недоволен. Он дал Каршу всего две минуты времени, не вынимая изо рта свою любимую сигару. Карш подготовил камеру, однако сигаретный дым мешал кадру. Он попросил убрать её, но Черчилль отказался. Тогда Карш подошел, сказал: «Простите, сэр», — и смело вырвал сигару у него изо рта.
Когда Карш вернулся к камере, Черчилль был настолько разгневан этим поступком, что посмотрел на фотографа яростным, терзающим взглядом. Именно в эту секунду Карш нажал на кнопку камеры. Этот кадр получил название «Рычащий лев» (The Roaring Lion). Этот строгий, непреклонный и бесстрашный взгляд Черчилля стал главным символом воли и духа Великобритании, борющейся против фашизма во Второй мировой войне.
#МундиальИАрмяне
🔸🔸🔸🔸🔸🔸🔸
🔁💬Չերչիլի սիգարն ու Քարշի լեգենդար լուսանկարը
Հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հյուստոնի մարզադաշտում Կանադան 1/8 եզրափակիչի շրջանակում մրցելու է Մարոկկոյի ուժեղ ընտրանու հետ։
Կանադահայ համայնքը Հյուսիսային Ամերիկայի ամենակազմակերպված, ակտիվ հայկական համայնքներից մեկն է։ Շատ են այստեղ նշանավոր հայերը։ Իսկ գիտե՞ք, որ Կանադայի մայրաքաղաք Օտավայում (1933) իր լուսանկարչատունն է հիմնել 20-րդ դարի աշխարհի ամենաազդեցիկ և հայտնի դիմանկարիչ-լուսանկարիչներից մեկը՝ Յուսուֆ Քարշը։
Չերչիլին լուսանկարելու պատմությունը (1941) համարվում է լուսանկարչության պատմության ամենահայտնի դրվագներից մեկը: Չերչիլը ելույթ էր ունենում Կանադայի պառլամենտում: Կանադայի վարչապետ Մակենզի Քինգը գաղտնի հրավիրել էր Քարշին, որպեսզի վերջինս պատմական դիմանկար անի: Չերչիլը նախապես այդ մասին չգիտեր: Ելույթից հետո, երբ Չերչիլը մտավ սենյակ և տեսավ լուսանկարչական սարքավորումները, նա խիստ դժգոհ մնաց: Նա ընդամենը երկու րոպե ժամանակ տվեց Քարշին՝ առանց բերանից հանելու իր սիրելի սիգարը: Քարշը պատրաստեց տեսախցիկը, սակայն սիգարի ծուխը խանգարում էր կադրին: Նա խնդրեց հանել այն, բայց Չերչիլը մերժեց: Այդ ժամանակ Քարշը մոտեցավ, ասաց՝ «Ներեցեք, սեր», և համարձակորեն ձեռքից խլեց սիգարը:
Երբ Քարշը վերադարձավ տեսախցիկի մոտ, Չերչիլն այնքան զայրացած էր այդ արարքից, որ նայեց լուսանկարչին կատաղած, հոշոտող հայացքով: Հենց այդ վայրկյանին Քարշը սեղմեց տեսախցիկի կոճակը:
Այդ կադրը ստացավ «Մռնչացող առյուծը» (The Roaring Lion) անվանումը: Չերչիլի այդ խիստ, անդրդվելի և անվախ հայացքը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆաշիզմի դեմ պայքարող Մեծ Բրիտանիայի կամքի ու ոգու գլխավոր խորհրդանիշը:
#ՄունդիալԵվՀայեր
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք