🚉 Երեկ ՌԴ-ում մարդատար գնացքի ինը վագոն ռելսերից դուրս է եկել Կոմի տանող հատվածում: Գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։ Տուժել է մինչև 40 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացված է 10 մարդ։ 🔸 Գնացքի վագոններից մեկի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ 🔸 Տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել։ 9 վագոնների ռելսերից դուրս գալու պատճառը տեղումներից հետո երկաթուղու խարխլումն է եղել։ |arm.sputnikarmenia.ru|
📌Թբիլիսիում երկրպագուներն ամբողջ գիշեր տոնել են հավաքականի՝ փլեյ-օֆֆ դուրս գալը Նախօրեին F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթեց Պորտուգալիային: Առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան, իսկ երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը տարիներ շարունակ, ի թիվս այլ հանցագործությունների, պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի հանքարդյունաբերության ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասել մեր երկրի տնտեսությանը: Ադրբեջանի կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ների, բնապահպանների, փորձագետների կողմից հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու, ԶՊՄԿ-ի, Ագարակի կոմբինատի և Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելին, կարողացան հասնել նրան, որ Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցվեց, իսկ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը կասեցվեց եւ տեղափոխվեց այլ վայր։ Կարդալ ավելին👈
📍Интересно, что Украина взявшая курс на Европу и разорвавшая отношения с Россией, вылетела с чемпионата Европы,а Грузия делающая совершенно наоборот , прошла дальше. Путин, прекрати 😜