Author: Telegram

  • «Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմությանը պետք է անխնա ոչնչացնել կոմպրոմատներով: …

    «Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմությանը պետք է անխնա ոչնչացնել կոմպրոմատներով: Գտեք հին ու նոր խայտառակ դեպքեր ու «պուբլիչնի» խայտառակեք, սրանք պիտի ամսի 7-ի գիշերը վնգստան պարտությունից»,- ըստ ՔՊ-ում տարածված լուրերի` հրահանգել է Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին»։
  • Ռուբիոյի այցի առանձնահատկությունները1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի…

    Ռուբիոյի այցի առանձնահատկությունները
    1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը Հայաստան՝ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո։
    2. Սա կարծես կարճատև, առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։ Այն ժամանակ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահական նստավայրում, և գոհ մնաց երկու բանակցություններից էլ։
    3. Ռուբիոն հայաստանյան իր գործընկերոջ հետ 30 րոպեյով կհանդիպի օդանավակայանում, հետո փոխըմբռնման հուշագիր կստորագրի, հետո, միգուցե վարչապետի հետ հանդիպում կունենա կառավարությունում։ Եթե նման հանդիպում չլինի, դա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք կլինի:
    4. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ Ի դեպ, TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։
    5. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը, իմ կարծիքով, այս տեսանկյունից պատահական չէ․ TRIPP-ը անցնում է Հայաստանի տարածքով և առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե՛ TRIPP-ի, թե՛ Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար, բանակցությունների հիմնական ուշադրությունը, կարծում եմ, կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների և TRIPP-ի ապագայի վրա։
    6. Վստահ եմ՝ շատերին հետաքրքրում է նաև՝ արդյոք Ռուբիոն ընտրություններին ընդառաջ ուղիղ ձևով կաջակցի գործող իշխանությանը։ Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Այլ հարց է, որ իշխանությունը այս այցը կօգտագործի PR նպատակներով՝ նույնիսկ եթե Ռուբիոն հրապարակային որևէ ուղերձ չհնչեցնի։
    7. Ավելի գլոբալ առումով՝ ԱՄՆ-ն Հայաստանում, բնականաբար, աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։
    8. Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածապնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ “exit strategy” չի գտնում։
    Սուրեն Սարգսյան
    @armgeopolitic

  • ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ուն…

    ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

  • Ընդդիմության լիդերները այսքան ինքնավստահ ու լափառոշ խոսալուց հետո եթե պարտվեն ըն…

    Ընդդիմության լիդերները այսքան ինքնավստահ ու լափառոշ խոսալուց հետո եթե պարտվեն ընտրություններում, ապա ավելի լավ ա մի բան բզբզեն ու զոհվեն բարիկադների վրա, քան թե գնան տուն ու տնեցիքին պատմեն, որ այսքանից հետո Նիկոլը իրենց գուտա արեց…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող հրթիռային արձակման հարթակներ…

    ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող հրթիռային արձակման հարթակներին և նավակներին

    https://cdn4.telesco.pe/file/86356802e0.mp4?token=hQd9QYpVKtllBldj8HtID0BOSlmqtxid7lYhEtAuExSBmg_YcLJcolHk7kAof7cU3hW-CK2Ww9LSwlDzqWW1od9jBHAgyBndDMMJYWtbKkwRXtOCFs9GROCePAnxW0bH8bxqWooNqDtaYqC7P8oX-9xy-Wm2Q-QP2GwvoyjsLJo_HKmRw2IMKIZmW6_62HzwqqJRKU3ZI2RfrgILl6cLeUyuufDwEJTfI99RO65Fv9CfnIkWLsQ3ZvtHDDZEz9UJtO_S2TQVxNI099Ce6lPA7PUFXLNng8MPIcWC9CUJc8N_wl9gdjaEgBFzEIvj5-sKrVYchQOLBKy1HxZAx5ba7Q

  • Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. …

    Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ»

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատեց իրանական նավակների և հակաօդային համակարգ…

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատեց իրանական նավակների և հակաօդային համակարգի վրա հարվածները՝ ընդգծելով. «Նեղուցները պետք է բացվեն, և դրանք կբացվեն այս կամ այն կերպ»։
    Ռուբիոն նաև հայտնեց, որ այսօր Կատարում բանակցություններ են անցկացվել Իրանի հետ, որտեղ կողմերը մշակում են խաղաղության համաձայնագրի նախնական նախագծում առկա ձևակերպումները։ Քաղաքական գործչի խոսքով՝ այս գործընթացը կարող է տևել մի քանի օր։

    https://cdn4.telesco.pe/file/b62dbb1b44.mp4?token=P9N0BoXeWQvoS68fIHQCOzV67V6ZlyvrUUDA1wyeQSPezCUrtRKBvpN3DPtvj52tY-SCHj_Yoyb4wHQY4m7i0i7DoNb_DeF4bFLDv99j1tDXgNnoW4Q1rXR4jZiTHWi45tSUU-IMnnJwi-dBH2Xomh0jAxzn7t6dgnWFfgWxwo7OhV8Nf1qdZvw1BgDVNSWlUljovxWuKnsk__3z6d_z9gdMmXR6oPvSBnD-BK9mvZ5HEU0RD3aWAqYDRAASkSNXOSw0fiyOhTxCaSyB_HjNyLPiie5OKYPpbFIQLk23xBjbw7SBcVM6CMvM286EzYfkg3qq1Ku835CH-THm32HnYw

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համա…

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»

  • Էս դալբա… պռոֆոսորը էլի հայտնվեց: Սրա ասած ոչ մի կանխատեսում, ոչ մի «վերլուծու…

    Էս դալբա… պռոֆոսորը էլի հայտնվեց: Սրա ասած ոչ մի կանխատեսում, ոչ մի «վերլուծություն» չի կատարվել, սա երբեք խելքին մոտ բան ասած չկա, սրա դեմքին էլ, որ նայում ես, հայացքից անգամ հասկանալի է` ինչ մասշտաբի դալբա…ծակ պրոֆեսորի հետ գործ ունես, որը իբր Անգլայում ա սովորել, բայց հիմա քրեական գործի շալակին` փախել ա Մոսկվա, ու էնտեղից էշ-էշ դուրս ա տալիս ամեն օր: Կրմնակի շպիոն, էլի 😀
    Բայց ամենավատն էն ա, որ սրան մեր լրատվականների մեծ մասը լուրջ ա վերաբերվում ու լուրջ դեմքով եթեր ա տալիս սրա անլուրջ մտքերը: Այ ողբերգությունը հենց էդտեղ է, որ սրա նմաններին լուրջ են վերաբերվում, որոնք փաստացի խայտառակում են և´ ընդդիմությանը, և´ ռեսպուբլիկան:

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովու…

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ»