Արդեն մի քանի օր է, ինչ Գորիսի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, տեղական մարմինները, «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն ու բազմաթիվ կամավորականներ ջանք չեն խնայում, որպեսզի հոգան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքները։
Ինչպես Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կոորդինացիոն կենտրոնում հաշվառվում են, նրանց առաջարկվում են կեցավայրի տարբերակներ: Մարդկանց տրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք, տաք ծածկոցներ, անվասայլակներ: Առողջական խնդիրներ ունեցողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Այս օրերին կոորդինացիոն կենտրոնում են տարբեր երկրներից ժամանած լրագրողներ։ Ամիսներ շարունակ ԼՂ անօրինական շրջափակման մասին լռող արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն այսօր փորձում են ներկայացնել իրավիճակը Գորիսից, վավերագրել կատարվողն ու միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ծավալվող հումանիտար աղետի վրա։
Բռնի տեղահանված արցախահայերին օգնություն են ցուցաբերում նաև գորիսեցիները: Բազմաթիվ տների առջև տեղադրված են սեղաններ: Արցախահայերին առաջարկում են տաք սնունդ՝ առաջնահերթ հոգածություն ցուցաբերելով երեխաներին, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները շատ հաճախ չեն ցանկանում լուսանկարվել, նախընտրում են հաղորդակցվել և զրուցել առանց տեսախցիկների։ Նրանք հատկապես տհաճությամբ են հիշում, թե ինչպես են Հաքարիի անօրինական անցակետում ադրբեջանցիները տեսանկարահանում և լուսանկարահանում բոլորին։
Ստեփանակերտի բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Ելենա Միրզոյանի ամուսինը 44-օրյա պատերազմի ժամանակ որպես կամավորական կռվել ու զոհվել էր Մարտունիում: Երբ այս սեպտեմբերին Ստեփանակերտում հնչեցին առաջին հրետակոծությունները, Ելենան գտնվում էր աշխատավայրում՝ մաշկավեներոլոգիական դիսպանսերում: Նա պատմում է, թե ինչպես է ահաբեկված շտապել տուն՝ փորձելով գտնել դպրոցական երեխաներին, սակայն բջջային կապն արդեն հասանելի չի եղել:
«Բարեբախտաբար, երեխաներս դպրոցից եկան տուն, և մենք իջանք ապաստարան, որտեղ քաոսային իրավիճակ էր: Բոլորն ահաբեկված արտասվում էին՝ վախենալով հնարավոր պայթյուններից: Փորձում էինք հանգստացնել երեխաներին»,- պատմեց Ելենան՝ նկատելով, որ ապրելու պայմաններն իսկապես ահավոր էին դարձել, ուստի երբ հրադադարից հետո հնարավորություն եղավ գալ Հայաստան, նրանք հարևաններով որոշում կայացրին տեղափոխվել։ «Տեղահանվում էին նաև Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակիչները: Ցուրտ եղանակի պայմաններում նրանք պարզապես ապրելու տեղ չունեին»,- հիշում է նա։
Ինչպես այս օրերին Լեռնային Ղարաբաղից բոլոր տեղափոխվողներին՝ Ելենային ևս Գորիսի կոորդինացիոն կենտրոնում կեցավայրի մի քանի տարբերակ են առաջարկել։ Թե ուր կտեղափոխվի, դեռևս չի որոշել։
Բռնի տեղահանվածներից Կ.Կ.-ն 11 տարի ծառայել է ԼՂ պաշտպանության բանակում։ Երբ սկսվեց ադրբեջանական ագրեսիան, նա զինակից ընկերների հետ իրականացնում էր մարտական հերթապահություն՝ պաշտպանելով Շոշ և Մաճկալաշեն գյուղերը: Նրա կինը նորածին երեխայի հետ գտնվում էր Մարտունիում, որտեղ չկար ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, ոչ ջեռուցում:
«Մեր նորածին երեխային լողացնելու համար ջուր տաքացնելու հնարավորություն չունեինք: Քաղաքից տարհանվում էին նաև բուժաշխատողները, դեղատներում նույնիսկ ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցներ չկային: Սնունդ հայթայթելը դարձել էր գրեթե անհնար: Ապրելու տարրական պայմաններն իսպառ բացակայում էին»,- ասաց մեր զրուցակիցը, ով ևս դեռ չի որոշել, թե ընտրելու է պետության կողմից իրենց առաջարկվող կեցավայրի տարբերակը, թե գնալու է Մասիս քաղաքում բնակվող բարեկամների մոտ:
Պատմաբան, սոցիոլոգ Իշխան Դանիելյանը Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից է: Նրան համագյուղացիների հետ տառացիորեն հանել են հրետակոծությունների տակից: Տարհանումն արդյունավետորեն իրականացրել է գյուղապետարանը՝ ռուս խաղաղապահների օգնությամբ: Դանիելյանի հարազատների ու բարեկամների քառասուն հոգանոց խումբը Հայաստան է հասել՝ տեղավորվելով բեռնատարի թափքում, վերցնելով առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը: Ադրբեջանական ագրեսիայից առաջ Մեծ Շենում բնակվում էր ավելի քան 250 բնակիչ: Հրադադարի հաստատումից հետո բոլորն էլ որոշել են տեղափոխվել Հայաստան: https://armenpress.am/arm/news/1120624.html

ԳՈՐԻՍ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի օր է, ինչ Գորիսի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, տեղական մարմինները, «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն ու…