ՏՐԴԱՏ vs ԱԲԳԱՐ
• Օտար նվաճողները գործում են «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով, որ հաճախ կյանքի է կոչվում հակադրություններ հարուցելով։ Նույն սկզբունքով է գործում ՀՀ դե-ֆակտո իշխանությունը, որ ոչնչով չի տարբերվում հայությանը տիրած օտար նվաճողներից։ «Հայաստանն ընդդեմ Արցախի», «Արագածն ընդդեմ Արարատի», «աղքատներն ընդդեմ հարուստների», «եկեղեցին ընդդեմ պետության» արհեստական հակադրություններն այդ անվերջ շարքի դրվագներ են։ Շատ կարևոր է, որ խայծը կուլ չտանք և ասենք՝ չդառնանք «արագածատյացներ»՝ ինադ անելով այսպահային քաղաքական հակառակորդի խոսույթին։
• Նույնը վերաբերում է Տրդատ թագավորին, որն, ի դեպ, սրբադասված է մեր Եկեղեցու կողմից։ Հակատրդատական լինելու որևէ անհրաժեշտություն չկա։ Փոխարենը, այո՛, պետք է ֆիքսենք, որ Տրդատի օրոք հայոց դարձն է եղել մայր եկեղեցուն, բայց ինքնին եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալների կողմից դեռ 1-ին դարում, իսկ անդրանիկ հավատացյալ թագավորն Աբգարն էր։ Դեկտեմբերի 20-ին մեր Մայր եկեղեցին նշելու է Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին առաջինը հավատացած մեր թագավորի տոնը։ Պատրաստ լինենք աստվածասեր սրտով նշելու տոնը՝ առանց արհեստական հակադրության ընդդեմ Տրդատ Մեծի։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar