https://www.civilnet.am/news/985863/%d5%b4%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ac%d5%a1%d5%ac%d5%b8%d5%b4-%d5%a5%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%a8-%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a7-%d6%87-%d5%a1%d5%b6%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac%d5%a1%d5%bf%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d6%85%d5%ba-%d5%bd%d5%ba%d5%a1/Մեր ընթերցողների մի մասը պնդում է, որ «Օսա»-ները 2020-ին արդյունավետ էին, խոցում էին նաև անօդաչու թռչող սարքեր, նույնիսկ Բայրաքթարներ։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ կարծիքներին։
– Իրականում այդպես էլ կար։ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները գրանցել են խոցումներ, ինչպես պատերազմի, այնպես էլ դրանից առաջ։ Մեր ծառայակից ընկերներից մեկը՝ Ռաֆիկ Օռդոյանը, բավական հաջող արդյունք է գրանցել՝ խոցելով մոտ երկու տասնյակ ԱԹՍ-ներ։ 2016-ին ինձ է բախտ վիճակվել զգալ այդ սպառազինության ուժը երկու ԱԹՍ խոցելիս։ Այսինքն՝ այդ սպառազինությունը ունի իր ավանդը մեր օդային սահմանների պաշտպանության և պահպանության գործում, և այդ ավանդը չգնահատել, անվանելով այն «մետալալոմ»՝ պարզապես անգրագիտություն է, որը բնորոշ է գործից չհասկացող մարդուն։ Այլ հարց է, որ ժամանակակից մարտը այլ պահանջներ է թելադրում, և վաղուց պետք էր գնալ բանակի թվայնացման։
– Դուք ասել էիք, որ 2016-ին «Օսա-ԱԿ»-ով անօդաչուներ եք խոցել, բայց նաև նախորդ հարցազրույցում ասել եք, որ մեր ենթակայության տակ գտնվող «Օսա»-ները, այդ թվում՝ Հորդանանից բերվածները, կոնսերվացիայի ենթակա տեխնիկա էր։ Հակասություն չկա՞, և ինչպե՞ս եք դա բացատրում։
– Իհարկե՝ ո՛չ։ Հակասություն ամենևին չկա։ Այն, որ ես խոցել եմ և մյուսներն են խոցել, դա չի նշանակում, որ մեր զինանոցում այլ սպառազինություն չպետք է ունենայինք։ Տղերքը պայքարեցին այն սպառազինությամբ, որով համալրված էր մեր բանակը, հասցրեցին այն կորուստները, որոնք հնարավոր էր հասցնել այդ սպառազինության ներուժը օգտագործելով, և ցավոք, ունեցանք այն կորուստները, որը սպասելի էր տվյալ սպառազինությամբ մարտ վարելու դեպքում։
Եթե սկսենք որպես հիմք ընդունել միայն անհատական արդյունքները, մարտական գործողությունների կոնկրետ դրվածքներ, ապա նույն հաջողությամբ կարելի էր 2016-ին մեր նռնականետորդի կողմից խոցված ուղղաթիռից հետո Հայաստանի ՀՕՊ զորքերը համալրել նռնականետորդներով և որոշակի առումով նվազեցնել այլ ՀՕՊ սպառազինությունների կողմից իրականացվող մարտական խնդիրները, բայց կարծում եմ, բոլորս էլ գիտենք, որ դա աբսուրդ է։
Հ.Գ. հիմա սա 2019֊ին բերածի՞ն է վերաբերում, թե՞..
«Մետալալոմ» եզրույթը ոչ մասնագիտական է և անթույլատրելի. ՀՕՊ սպա — CIVILNET
Վերջին օրերին հայկական հակաօդային պաշտպանության թեման դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Քննարկումն սկսվել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից։