ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարը հնարավորություն է տալիս հասնել «իրական խաղաղության և իրական համաձայնագրի»։ Նրա ելույթից մի քանի հատված է մեջբերել BBC-ն։
Նա նշել է, որ այսօր «կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար»՝ պնդելով, թե Իրանը խնդրել է, որ այս հրադադարը հաստատվի։
Հեգսեթը նաև հավելել է, որ իր գերատեսչությունն «այս պահի դրությամբ» կատարել է իր դերը, բայց պատրաստ կլինի այնպես անել, որ Իրանը պահպանի յուրաքանչյուր ողջամիտ պայման։
Նա նաև հիշատակել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված մի շարք բարձրաստիճան իրանցի գործիչների անուններ, այդ թվում՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որը զոհվել է փետրվարի 28-ին՝ հարձակման առաջին օրը։
Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն «գլխատել է» Իրանի զինված ուժերին։
Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրել է «գթասրտություն» ցուցաբերել։ Նրա խոսքով՝ Իրանը հրադադարն ընդունել է «մեծ ճնշման» պայմաններում, իսկ եթե հրաժարվեր, ապա «հաջորդ թիրախները կլինեին Իրանի էլեկտրակայանները, կամուրջները, նավթային և էներգետիկ օբյեկտները»։
«Նախագահ Թրամփն իշխանություն ուներ րոպեների ընթացքում կաթվածահար անելու Իրանի ամբողջ տնտեսությունը, բայց նա ընտրեց գթասրտությունը», — նշել է ԱՄՆ պատերազմի նախարարը։
Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հենց սկզբից հստակ ասել էր», որ Իրանը միջուկային զենք չի ունենա, և որ բանակցային համաձայնագրի պայմանների համաձայն՝ ցանկացած միջուկային նյութ, որը Իրանը «չպետք է ունենա», կհեռացվի։
Հեգսեթը նաև Իսրայելին բնութագրել է որպես ԱՄՆ-ի «քաջ, կամեցող և ունակ դաշնակից»։ Նա նշել է, որ մնացած աշխարհը և ԱՄՆ-ի այլ «այսպես կոչված» դաշնակիցները «պետք է որոշակի նշումներ կատարեն»։
ԱՄՆ նախագահը վերջերս բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի կողքին չկանգնելու համար։