Author: Telegram
-
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ի խորհրդարան…
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները
Արդյունքները հրապարակեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 1425 ձայն, 0.0975 տոկոս։
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 21 հազար 181 ձայն, 1.4497 տոկոս։
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ — 340 հազար 006 ձայն, 23.2710 տոկոս։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 30 հազար 642 ձայն, 2.0972 տոկոս։
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 25 հազար 551 ձայն, 1.7488 տոկոս։
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 33 հազար 537 ձայն, 2.2954 տոկոս։
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 58 հազար 287 ձայն, 3.9893 տոկոս։
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 5 հազար 481 ձայն, 0.3751 տոկոս։
«ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 1986 ձայն, 0.1359 տոկոս։
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 3143 ձայն, 0.2151 տոկոս։
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 15 հազար 808 ձայն, 1.0819 տոկոս։
«ՔՐԻՍՏՈՆԵԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» — 2671 ձայն, 0.1825 տոկոս։
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 5 հազար 269 ձայն, 0.3606 տոկոս։
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 25 հազար 758 ձայն, 1.7630 տոկոս։
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 726 հազար 819 ձայն, 49.7456 տոկոս։
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ — 144 հազար 983 ձայն, 9.9231 տոկոս։
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 6 հազար 754 ձայն, 0.4623 տոկոս։
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ — 7 հազար 439 ձայն, 0.5091 տոկոս։
Քվեարկությանը մասնակցել է 1 476 769 մարդ կամ ընտրողների 58.9%-ը։
Այս արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը մեծամասնություն է ստանում և կկարողանա ձևավորել կառավարություն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ -
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 6 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈւԺԵՐԻ ԿՈՂՄԻՑՀունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտ…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 6 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈւԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
Մասնավորապես՝
1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։
2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։
4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։
5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։
Ուստի մենք հայտարարում ենք.
Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։
14 հունիսի 2026 թ.,
Երևան -
3 ընտրատեղամասում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ա…
🔹3 ընտրատեղամասում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը -
6 կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին ԿԸՀ–ի դիմաց…
6 կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին ԿԸՀ–ի դիմաց -
Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավե…
🗳 Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
📌 Հայտարարությունը դժգոհություն առաջացրեց նիստին ներկա ընդդիմադիր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների շրջանում։ -
Լարված իրավիճակ` նիստերի դահլիճում. ԲՀԿ անդամները բոյկոտեցին ու դուրս եկան ԲՀԿ-ի…
📌Լարված իրավիճակ` նիստերի դահլիճում. ԲՀԿ անդամները բոյկոտեցին ու դուրս եկան⚡️ԲՀԿ-ի 3 լիազոր ներկայացուցիչները լքեցին ԿԸՀ նիստերի դահլիճը։ -
Լարված իրավիճակ՝ ԿԸՀ-ում. «Կոռեկտ պահեք ձեզ», «Դարձել եք ձեր ղեկավարի կամակատարը…
Լարված իրավիճակ՝ ԿԸՀ-ում. «Կոռեկտ պահեք ձեզ», «Դարձել եք ձեր ղեկավարի կամակատարը, մենք գնում ենք»📱 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ -
Итоги голосования остаются прежними: ЦИКПредседатель ЦИК Армении Ваагн Овакимян…
❗ 🇦🇲 🗳 Итоги голосования остаются прежними: ЦИК
Председатель ЦИК Армении Ваагн Овакимян заявил, что признание недействительными результатов голосования на трех избирательных участках не влияет на общие итоги выборов.
@alphanewsam
Подписка на Alpha News
ВК • Дзен • Сайт • TikTok • Facebook • Instagram • YouTube • X/twitter -
ԿԸՀ-ն որոշում է՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստմա…
🗣ԿԸՀ-ն որոշում է՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան