Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի թղթակցի՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրին վերաբերող հարցին։

«Արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվագյուտ միներալները: Հուշագրի նպատակը Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով, կան միներալներ, որոնք քառասուն, հիսուն տարի առաջ, բացի գիտականից, էական հետաքրքրություն չեն առաջացրել, իսկ այսօր էական նշանակություն ունեն արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,- նկատեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց՝ այժմ միշտ չէ, որ ընդերքը հորատումով են հետազոտում․
«Տիեզերական հետազոտությունների միջոցով կաշխատենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ»: