Սա ընտրություն է Երևանի և «Էրիվանի» միջև. Անդրանիկ Թևանյան
Մայրաքաղաքում իշխանափոխությունից և իրենց հաղթանակից հետո «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը խոստանում է, որ ամենաուշը մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինի իշխանության ղեկին։ Նա այդ մասին ասել է «Աբովյան Time»–ի եթերում։
Թևանյանի խոսքով` Երևան քաղաքն այս իշխանության հենարաններից մեկն է` վարչական և այլ ռեսուրսներով, Երևանի փոփոխությունները ամբողջ հանրապետությունում են փոփոխություններ բերելու։
«Մենք ոչ թե անտեսում ենք Երևանի խնդիրները, հակառակը` կարևորում ենք և ասում` դրանք լուծելու համար պետք այս իշխանությունը հեռանա, որովհետև կան շատ հարցեր, որոնք օրենսդրական փոփոխություն են պահանջում։ Նիկոլ Փաշինյանը չպետք է և չի կարող ներկայացնել ՀՀ–ի և Արցախի Հանրապետության շահերը, քանի որ գործում է թուրքական և ադրբեջանական նախապայմանների ներքո, որոնք ենթադրում պարբերաբար և չընդհատվող զիջումներ մեր կողմից, ինչն ի վերջո կարող է հասնել Երևան քաղաքին և Երևանը «Էրիվան» դարձնի»,–ասում է Թևանյանը։
@ArmeniaSputnik