Թրամփը հայտարարում է՝ Իրանը «կարող է զանգահարել մեզ», եթե ցանկանում է բանակցել
«Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ, կամ կարող են զանգահարել մեզ։ Գիտեք՝ հեռախոս կա։ Մենք ունենք լավ, անվտանգ հեռախոսագծեր: Նրանք գիտեն, թե ինչ պետք է լինի համաձայնագրում։ Դա շատ հստակ է․ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, այլապես հանդիպման ոչ մի պատճառ չկա»,- Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահը: