Author: Telegram

  • В Ереване сегодня лёгкий туман. Днём воздух прогреется до 17, ночью 5 градусов…

    В Ереване сегодня лёгкий туман. Днём воздух прогреется до 17, ночью 5 градусов. В Гюмри солнечно. Днем 14 ночью -1 градусов. В Ванадзоре солнечно. Днём температура воздуха 14 градусов, ночью 3. В Горисе ясно. Днём 13, ночью 4. В Степанакерте солнечно. Днём 16 градуса, ночью 7 градусов. Мы желаем вам счастливого дня! Фото — Анив Армения Подписаться на Анив Армения

  • Правящий “Гражданский договор” не выбрал представителя Армении по международным …

    Правящий “Гражданский договор” не выбрал представителя Армении по международным правовым вопросам Егише Киракосяна главой Минюста потому, что тот мог воспротивиться Пашиняну – газета “Грапарак”.
    Как пишет издание, между ним и властями возникли серьезные разногласия — например, в вопросе отказа от исков к Баку в международных структурах. Он хотел даже уйти в отставку, но его переубедили, ибо способных на подобную работу в ГД нет.
    📎На заседании правления ГД 29 октября кандидатом на пост министра юстиции избрана 32-летняя замгенпрокурора Србуи Галян.
    @SputnikARM

  • Он улетел, но он обещал вернуться, милый.., милый.., тьфу тыСогласно циркулиру…

    🥸 Он улетел, но он обещал вернуться, милый.., милый.., тьфу ты
    Согласно циркулирующей в СМИ информации Баграт Галстанян улетел в Россию. Так и тянет написать։ «отозвали для консультаций».
    @bagramyan26

  • Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակու…

    🇷🇺🇹🇷🇺🇦 Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին:
    💬 Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
    🗣 «Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար»,- ասել է Լավրովը։ |tert.am|

  • В Таджикистане Управление МВД Душанбе посоветовало гражданам воздержаться от ком…

    В Таджикистане Управление МВД Душанбе посоветовало гражданам воздержаться от компьютерных игр Grand Theft Auto — GTA и Counter-Strike, ссылаясь на наличие сцен насилия и «пропаганду» асоциального поведения в их сюжетах.
    https://t.me/dushanbe_police_tj/2080

    Ба иттилои шаҳрвандон, махсусан соҳибмулкони марказҳои бозиҳои компютерӣ расонида мешавад, ки мувофиқӣ талаботи қонунгузории Ҷумҳурии Тоҷикистон, паҳн намудани навор ва бозиҳои ғайриахлоқию характери зуроваридошта қатъиян манъ аст.
    Аз ҷумла, тибқи хулосаи…

  • Հյուսիսային Կորեայից մոտ 8000 զինվոր այժմ գտնվում են Ռուսաստանի և Ուկրաինայի սա…

    🟨 Հյուսիսային Կորեայից մոտ 8000 զինվոր այժմ գտնվում են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին և պատրաստվում են
    մոտ օրերս ուկրաինական զինված ուժերի հետ մարտ սկսել։
    Սպիտակ տուն
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է ար…

    Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։ Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։ Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսեւորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։ Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ` խնդիրներ:
    Օրերս հայտնի դարձավ, որ մոտ 40 անձի մուտք է արգելվել ՌԴ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, արեւմտամետ քաղաքական գործիչների, սորոսական պատգամավորների: ՌԴ-ն որոշել է դեռ իշխանություններին չդիպչել, բայց նրանց սատելիտներին ու հենարաններին պատժել: Այդ քայլերը ՀՀ իշխանական շրջանակներում անհանգստություններ են առաջացրել։

  • В 2026 году в Армении пройдет Конференция сторон по биоразнообразию COP-17….

    🔴 В 2026 году в Армении пройдет Конференция сторон по биоразнообразию COP-17.

  • Թուրքական զենքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից օգտագործվում է ռուս զինծառայողն…

    🟨 Թուրքական զենքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից օգտագործվում է ռուս զինծառայողներին և քաղաքացիական անձանց ոչնչացնելու համար։
    Սերգեյ Լավրով
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները Մենք չենք անում կարևոր մի բան. չենք փոր…

    
    Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները
     
    Մենք չենք անում կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո  շարժումների անհաջողության  պատճառները։ Չունենք դրա խոհեմությո՞ւնը, գուցե խիզախությու՞նը։ Հատկանշական է, որ իշխանությունը և հանդիսատեսը նշում են հազար ու մի հորինած պատճառ, բայց մենք՝ մասնակիցներս, անբացատրելիորեն լուռ ենք։
    Կան խորքային պատճառներ, որոնք, հատվելով մի ամբողջականության մեջ, դառնում են լուրջ, առայժմ անհաղթահարելի խոչընդոտ՝ այս մղձավանջից դուրս գալու համար.
    1.    Հարթակները չեն ելնում այն իրողությունից, որ գործ ունենք պարտության հասարակության հետ։ Դա լրիվ այլ հոգեվիճակ է, այլ սոցիոլոգիա, որը պահանջում է այլ բովանդակություն և այլ հռետորաբանություն։ Սովորաբար հարթակներից  հնչած խոսքը ուղիղ հակադիր տրամաբանության մեջ է. այն չի խոսում լայն զանգվածների սրտի հետ, չի արտացոլում նրանց իրական վախերն ու տրամադրությունները։
    2.    Չի դրվել անհրաժեշտ ռեսուրս՝ պայքարի համար։  Կազմակերպչական ծավալուն գործ իրականացնելու, պայքարի մեքենա սարքելու, հասարակական տրամադրություններ փոխելու և դրանցով իշխանություն փոխելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական մեծ ռեսուրս։ Այդ ռեսուրսին տիրապետողների մեծ մասը դա չի արել։ Նրանք հիմա արդեն կարող են վստահ լինել, որ հետագա վարանումը բերելու է ավելի ծանր հետևանքների, այդ թվում՝ նաև անձամբ իրենց համար։
    3.    Կոլաբորիացիոնիստների մեծ թիվը. սա փաստ է։ Նրանց մի մասը նույնիսկ օրվա կեսը մեղադրում է մեզ, թե բա ինչո՞ւ չեք կարողանում սրանցից ազատվել։ Ո՞նց կարողանանք, երբ դուք չորս խաղ եք խաղում։ Բայց մենք նաև չենք կարողացել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կոլաբորիացիոնիզմը լինի հանրային ծանր պարսավանքի առարկա։
    4.    Շարժման անդամների միջև կտրուկ անհավասարությունը։ Մեկը պայքարի ընթացքում տուն պահելու խնդիր ունի, կողքինը շարունակում է միլիոններ աշխատել այս իշխանության օրոք կամ նույնիսկ հետ, մեկը հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի կամ ընտանիք պահելու տարրական միջոցների, մյուսները շարունակում են իրենց էլիտար կյանքը։ Հեղափոխության «եղբայրություն, հավասարություն» սկզբունքը գռեհկության աստիճանի խախտվում է։
    5.    Լայն հասարակությունը (ներառյալ՝ պայքարող) ունի հստակ հավաքական հարցադրում՝ հանրային ռեսուրսի և պաշտոնների շնորհիվ անարդար կերպով հարստացած խավին։ Հարթակները դեռևս չեն գտել այս դժվար հարցադրմանը պատասխանելու ձևը և համառորեն խուսափում են դրանից։ Սա ստեղծում է խզվածություն՝ հարթակների և լայն հասարակության միջև։ Սա տալիս է իշխանությանը հնարավորություն՝ «նախկինների թալանի և ապօրինի գույքի» թեմայի խաղարկման համար։ Եվ այդպես շարունակ լինելու է, քանի դեռ ազնիվ պատասխան և լուծման առաջարկ գտնված չէ։ Կոպիտ ասած՝ շատերը կարող են Նիկոլի հակակոռուպցիոն դատախազներին փորձել համոզել, որ իրենք սրբեր են ու օրինական միլիոնատերեր, բայց լայն հասարակությանը համոզել հնարավոր չէ։ Այստեղ այլ լուծումներ են պահանջվում։
    6.    Հարթակների, հրապարակի և Աժ խմբակցությունների աշխատանքային –մարտավարական աններդաշնակությունը։ Մի պահից սկսած՝ ԱԺ-ն ապրում է այլ իրականության մեջ, հարթակը՝ այլ, հրապարակը՝ լրիվ ուրիշ։ Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատվել։ Հասարակությունն այս դիսոնանսը զգում է, ֆիքսում, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այս կոնֆլիկտի լուծումը հարթակները չեն գտնում։
    7.    Ստրատեգիական համբերության բացակայություն. պատկերացումները, թե մեկ միտինգով կամ մեկ շաբաթվա պայքարով իշխանություն կփոխվի։ Բոլոր շարժումները սկսվել են այս հոգեբանությամբ։ Եվ միայն անհաջողությունից հետո են ընդունում, որ մյուս՝ համբերատար պայքարի տեսակետը ճիշտ էր։ Ամենաարագ հաջողությանը բերելու է համբերատար պայքարի տրամադրվածությունը։
    8.    Հարթակների ուղերձները արտաքին աշխարհին. կամ կոպիտ սխալներ են եղել, կամ ուղղակի անհասկանալի՝ հարևանների, դաշնակիցների և հակառակորդի համար։
     
    Հ.Գ. Ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային. որովհետև միանշանակ վստահ եմ, որ առաջիկայում ճիշտ աշխատանքի դեպքում էֆեկտիվ պրոցեսներ հնարավոր են, որոնք կա´մ արտահերթ, կա´մ հերթական ընտրությունների ժամանակ պետական խորքային ռեստարտի հնարավորություն կտան։ Բայց հաջողության համար կարևոր է անհաջողության պատճառները խիզախորեն ընդունել։
    Պետության համար (և անգամ այս իշխանության համար) շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում։ Այլ սցենարները մեծ պայթյունի տարբերակներ են, մեկը մյուսից վտանգավոր։