Թե՜ մեր սոցհարցումը, թե՜ ցանկացած այլ սոցհարցում ցույց է տալիս հետևյալ պատկերը․ 2026 թվականի ընտրություններում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի կոալիցիան է կարողանալու վերցնել իշխանությունը, եթե ճիշտ աշխատի ու բավարար ձայներ ստանա։
Հիմա մյուս ուժերը պետք է մի շատ պարզ հարցի պատասխանեն․ եթե իրենք անցնեն շեմը ու իրենցից կախված լինի, թե ով է վարչապետը, իրենք կմիանան Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Կարապետյանի ու Քոչարյանի գլխավորած ուժերին։
Ամեն ինչ շատ պարզ է ու գործընթացները խճճելու կարիք չկա։ Եթե դուք անցնեք շեմը, ո՞ր ուժերի հետ կգնաք համագործակցության։ Այս հարցին է պետք պատասխանել, ոչ թե հեքիաթներ պատմել։