Author: Telegram

  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության նահա…

    🔻 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առթիվ.

    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
    Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։
    Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։
    Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։
    Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։
    Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։

  • «Պետք է գնանք սահմանազատման ու խաղաղության պայմանագրի». Սասուն Միքայելյան Ծիծեռ…

    🕊️ «Պետք է գնանք սահմանազատման ու խաղաղության պայմանագրի». Սասուն Միքայելյան
    📍 Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ այլընտրանք չի տեսնում․ «Պիտի կարողանանք գնալ սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման»։
    🗣️ Նա անդրադարձավ նաև Թուրքիայի դրոշի այրման դեպքին՝ այն անվանելով ակցիա, և ընդգծեց, որ ազգը պետք է համախմբված լինի, հավելելով, որ Գեղարքունիքում նոր ներխուժման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության հաստատման գործընթացին խանգարում է հայկակ…

    📣 «Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության հաստատման գործընթացին խանգարում է հայկական բանակը, խանգարում է սահմանները պաշտպանող կամավորների առկայությունը, խանգարում է «Երկրապահը»»։
    🐀 Մի՛ զարմացեք, կգա մի օր, և էս բեղավոր առնետը պատրաստ կլինի նաև նման մի բան հայտարարել:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամների հետ ծաղիկներ խոնարհեց Եղեռնի զոհերի հիշատակին…

    🔸Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամների հետ ծաղիկներ խոնարհեց Եղեռնի զոհերի հիշատակին

  • Президент Ливана  Джозеф Аун выступил с заявлением в связи с 111-ой годовщиной Г…

    Президент Ливана  Джозеф Аун выступил с заявлением в связи с 111-ой годовщиной Геноцила армя, призвав к сохранению исторической памяти
    «Мы с глубокой скорбью вспоминаем жертв этой гуманитарной трагедии и размышляем о значении стойкости и верности своей идентичности».
    Он отметил, что Ливан стал убежищем для армян, которые нашли в там вторую родину, внесли вклад в его развитие и стали неотъемлемой частью его национальной ткани и богатого многообразия.
    Президент добавил, что эта годовщина является возможностью вновь подчеркнуть важность сохранения коллективной памяти, продвижения ценностей справедливости и человеческого достоинства, а также работы ради будущего, основанного на мире и взаимном уважении между народами.
    «Мы приветствуем армянский народ и подтверждаем приверженность Ливана своей миссии как страны свободы и разнообразия, а также убеждение, что сохранение памяти является фундаментальной основой предотвращения повторения трагедий», — сказал он.
    Telegram-канал: t.me/Armenian_Life

  • Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանու…

    Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել։
    Ֆրանսիայի դեսպանն X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է․
    «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 111 տարի առաջ»։
  • Память о жертвах Геноцида армян остается частью повестки предотвращения новых пр…

    Память о жертвах Геноцида армян остается частью повестки предотвращения новых преступлений — МИД Армении
    Министерство иностранных дел Армении выступило с заявлением к 111-й годовщине Геноцида армян.
    “24 апреля мы чтим и отдаем дань уважения памяти жертв Геноцида армян, осуществленного в Османской империи. Жертвами Мец Егерна стали 1,5 миллиона мужчин, женщин, детей и стариков, которые были убиты либо обречены на смерть только за то, что они были армянами”, — говорится в заявлении.
    Отмечается, что Армения считает своим долгом постоянно и последовательно участвовать в выявлении и раннем обнаружении признаков подобных преступлений, а также поддерживать инициативы, направленные на их предотвращение и искоренение.
    Подписывайтесь на @arkanewsagency

  • ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց …

    ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
  • Ցեղաuպանության դեպքերից հարյուրամյակ անց նոր ցեղաuպան գործողություններով հայաթափ…

    Ցեղաuպանության դեպքերից հարյուրամյակ անց նոր ցեղաuպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ
    https://youtu.be/EhjlcR0tWpY

    Ցեղաuպանության դեպքերից հարյուրամյակ անց նոր ցեղաuպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Власти Армении пытаются оправдать Геноцид армян и уравнять жертву с палачом – Са…

    Власти Армении пытаются оправдать Геноцид армян и уравнять жертву с палачом – Самвел Карапетян
    «Мы являемся свидетелями болезненной и для армянина трудно постижимой реальности. Нынешние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армян, и поставить знак равенства между жертвой и палачом. И открыто заявляют, что международное признание Геноцида армян больше не является приоритетом нашей внешней политики», — отметил президент «Ташир Груп», глава партии «Сильная Армения» Самвел Карапетян в своем послании по случаю 111-й годовщины Геноцида армян.
    @newsarmenia