2026թ. հունիսի 1-ի դրությամբ 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 1465 անձ իրավունք ունի մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Արայիկ Ավետիսյանը:
📍«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում են պահվում քվեարկելու իրավունք ունեցող ամենաշատ դատապարտյալները, իսկ ամենաքիչը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
❗️Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։