5 տարի առաջ այս օրը ՀՀ ԶՈւ ԳՇ-ն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեց Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
Գնահատականը, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», ճիշտ էր։ Բայց դեռ կան հարցեր այս հայտարարության հետ կապված։ Մի կողմից, հասկանալի էր, հաշվի առնելով, իշխանափոխությունից հետո զինված ուժերի թիրախավորման հրապարակային և ոչ հրապարակային դեպքերը։ Մեկ այլ կողմից, նման դեպք երբևէ չէր եղել, որ բանակի ռազմական ղեկավարությունը... Բայց սրա հետ մեկտեղ հարց է ով ում մենակ թողեց Օնիկ Գասպարյան Օնի՞կը, թե՞ իրեն, սա դեռ բանակի ներսում, թե չէ մյուս ուժայինները հաստատ մենակ են թողել։ Մի բան հստակ է ստորագրողների մեջ կային մարդիկ, որոնք դա արել են զուտ փրկվելու և հետագայում ապահովագրվելու համար, մտածելով… Հարց է նաև` արդյո՞ք ճիշտ չէր լինի նույն տեքստն Օնիկ Գասպարյանն ասեր և հրաժարական տար, ոչ թե… Հարցերը շատ են, թողնենք հետոյի, չնայած արդեն ահագին հարցադրում արեցինք այս ուշ ժամին…