📣 «Լուսավոր Հայաստան»-ը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ, այնինչ ԿԸՀ կայքում դրանց առկայությունը նշված չէ․ Էդմոն Մարուքյան
📌 «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշել է, որ 21/01 տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեջ նշված է 4 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0, 21/02 տեղամասում՝ 2 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։ Մարուքյանը ներկայացրել է մի քանի ընտրատեղամասերի տվյալներ ևս։
🗣 «Մենք չենք պնդում, թե հավաքել ենք անցողիկ ձայներ, բայց պնդում ենք, որ հավաքել ենք այնքան ձայն, որը բավարար կլիներ պետական բյուջեից «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված ֆինանսավորում ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի մեր կուսակցությունը չունենա նաև այդ հնարավորությունը», — նշել է Մարուքյանը գրառման մեջ։