👮♂️ Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:
🗣 Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
💬 «Ակցիայի ժամանակ տղամարդը հարվածել է ոստիկանին, ինչը հստակ երևում է նաև ԶԼՄ–ների տեսանյութերում։ Տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության համայնքային բաժին»,- նշել են ոստիկանությունից։
Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու, ով ապտակել է ոստիկաններից մեկին այն պահին, երբ վերջինս խոսում էր իր մոր հետ: Ավելի ուշ քաղաքացիներից մեկը հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացին առողջական խնդիրներ ունի: