1910 թվականին Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց 2010 թվականին ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարպետյան ընտանիքի շնորհիվ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
«Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար բարերար Սամվել Կարապետյանը 25 մլն դոլար նվիրաբերեց։
Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։ 2019 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։», — մանրամասնում են կուսակցությունից։
Մանրամասները` տեսանյութում։