🇮🇷🇦🇿Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բաքվում է:
🔸Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը վերահաստատել են հարաբերությունների զարգացման հարցում երկու երկրների կամքը: Թյուրիմացությունները վերացնելու և խնդիրները կառավարելու համար Արաղչին կարևորել է շարունակական դիվանագիտական խորհրդակցությունների դերը։
🔹Ավելի վաղ, Ադրբեջան այցի կապակցությամբ իր գրած ակնարկում Արաղչին նշել էր. «Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է նոր դարաշրջանի շեմին․առաջացել է մի նոր միջավայր, որը ոսկե հնարավորություն է ստեղծել խաղաղության, կայունության և համընդհանուր զարգացման համար։ Մեր խորը համոզմունքն այն է, որ այս տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը ներմուծվող ապրանք չեն և կարող են ապահովվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ու առանց օտարների միջամտության։
🔹Ցանկացած գործոն, որը տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում անցանկալի փոփոխություններ կառաջացնի, համարվում է ոչ նորմալ և պահանջում է համատեղ միջոցառումներ։ Ակնհայտ է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում այնպիսի ծրագրերից, որոնք անտեսում են հարևանների կենսական շահերը, ինչպես նաև տեղական կարողությունների օգտագործում։
🔹Եվ այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ: Բարեկամական, եղբայրական և հարևան Ադրբեջան այս այցի ընթացքում մեծ պատիվ եմ համարում ինձ հետ բերել խաղաղության, բարեկամության և երկկողմ հարաբերություններում նոր և լուսավոր էջ բացելու Իրանի կառավարության ու ժողովրդի վճռական կամքի պատգամը:
🔹Մենք մեկնում ենք Բաքու՝ շեշտելու, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները նպաստավոր միջավայր են ստեղծել փոխգործակցության ամրապնդման և տարանցման, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և մարդկային շփումների ոլորտներում տնտեսական համագործակցության նպատակային ընդլայնման համար»։
@IRI2day