Հայաստանի տարածքում՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։05-ին, Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15։05-ին։
Ստորգետնյա ցնցման աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 45.16⁰։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։