Author: Telegram

  • Հանրապետության տարածքում`Օգոստոսի 31-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կ…

    Հանրապետության տարածքում`
    Օգոստոսի 31-ի կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
    Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7 աստիճանով։
  • #politics@arpinebrief Ջուր չունե՞ք։ Ապացուցիր ինքդ!!! Սա են մեզ ասում: Առաջարկ …

    #politics@arpinebrief 💧 Ջուր չունե՞ք։ Ապացուցիր ինքդ!!! Սա են մեզ ասում:
    Առաջարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովը վերանվանեք «Ստուգիր ինքդ» 2 հոգանոց հանձնաժողով։
    Մի քանի շաբաթ առաջ խնդրել էի բնակիչներին գրել, թե իրենց հասցեներում իրականում քանի ժամ են ջուր ստանում։ Արձագանքները բազմաթիվ էին՝ հրապարակման տակ և առանձին նամակներով։
    Հավաքագրեցի ու ուղարկեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ակնկալելով, որ կստուգեն, կպարզեն պատճառները և իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկեն «Վեոլիա Ջրի» նկատմամբ։
    Ստացա պատասխան։
    Նախ ինձ պատմել են օրենսդրական կարգավորումների մասին։ Շնորհակալություն։ Որպես իրավաբան՝ հատկապես դրա կարիքն ունեի։
    Հետո հայտնել են, որ ՀԾԿՀ-ին պետք է «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի» տեղեկատվություն։
    Սա արդեն բյուրոկրատիա չէ։
    Սա ծաղր է քաղաքացիների նկատմամբ։
    Որովհետև իմ ուղարկած տեղեկությունների մի մասը հենց այդպիսին էր՝ կոնկրետ բնակավայր, կոնկրետ հասցե, կոնկրետ ժամաքանակ։ Նոր Խարբերդի, Նոր Եդեսիայի, Էջմիածնի և այլ բնակավայրերի վերաբերյալ այդպիսի տվյալներ կային։
    Կային նաև ավելի ընդհանրական ահազանգեր։ Դրանք էլ ուղարկել էի պետական կարգավորող մարմնին, որ, պատկերացնո՞ւմ եք, ուսումնասիրի։
    Թե՞ ես նախ պետք է ՀԾԿՀ-ի փոխարեն ամբողջ ուսումնասիրությունն անեմ, հետո ուսումնասիրության արդյունքները ներկայացնեմ ՀԾԿՀ-ին։
    Ու ընդհանրապես՝ քաղաքացին ինչպե՞ս պիտի ապացուցի, որ օրական երկու ժամ ջուր ունի, որպեսզի դա լինի նաև «ժամկետի մեջ ստուգելի»։
    Ծորակի մոտ նոտա՞ր հրավիրի։
    Երկու վկա՞ ապահովի։
    Շուրջօրյա տեսախցի՞կ տեղադրի։
    Թե՞ ջուրը կտրելու պահին զանգի ՀԾԿՀ՝ «արագ եկեք, հիմա է ստուգելի, մինչև նորից չեկավ»։
    Գուցե քաղաքացիներին միանգամից նաև ապացուցման ստանդարտը տրամադրեք, որ իմանան՝ քանի վկա, քանի տեսագրություն և քանի ժամ դատարկ ծորակ է անհրաժեշտ պետական մարմնին համոզելու համար, որ ծորակից ջուր չի գալիս։
    Բյուրեղավանի բնակիչներն էլ երկու օր առաջ նորից ահազանգում էին՝ հիմա արդեն անգամ 6-ժամյա գրաֆիկը չեն պահում։
    Մարդկանց կիսապաշտոնական մակարդակով տարբեր բացատրություններ են տալիս՝ Նուռնուսի ամառանոցներն են պատճառը, սա է պատճառը, նա է պատճառը։
    Բա ո՞վ պիտի գնա ու պարզի՝ իրականում ինչ է կատարվում։ Քաղաքացի՞ն։ Ես՞։
    Թե՞ այն պետական մարմինը, որը հենց դրա համար ունի աշխատակազմ, լիազորություններ ու պետական ֆինանսավորում։
    Բյուրեղավանում մարդկանց թունավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս։
    Երևի խնդրի լուծման նոր մեթոդն է՝ ջուր չտանք, որ չթունավորվեն։
    Ուզում եմ հասկանալ՝ քաղաքացին կամ ես ի՞նչ գործիքակազմ ունենք, որը ՀԾԿՀ-ն չունի։
    Դուք ունեք աշխատակազմ։ Լիազորություններ։ Պետական ֆինանսավորում։ Կարգավորվող կազմակերպության նկատմամբ գործիքակազմ։
    Գնացեք և ստուգեք։ Դրա համար եք ստեղծված։
    Այլապես սա հակամարդկենտրոն ու հակահաղորդակցային վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ։
    Հետևաբար առաջարկս ուժի մեջ է․ ՀԾԿՀ-ն վերանվանենք «Ստուգիր ինքդ» հանձնաժողով։
    Գոնե անունը գործունեությանը կհամապատասխանի։
    Լրատվամիջոցներին էլ խնդրանք․ եթե անդրադառնաք թեմային, ձեր լսարանին առաջարկեք հայտնել բնակավայրը/հասցեն, նախատեսված ջրամատակարարման տևողությունը և փաստացի քանի ժամ են ջուր ստանում։
    Հավաքենք ու նորից ուղարկենք՝ հնարավորինս «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի»։
    Եթե դա էլ բավարար չլինի, հաջորդ անգամ ինքներս մոնիտորինգ կանենք, արձանագրությունները կկազմենք, որոշման նախագիծն էլ կգրենք։
    ՀԾԿՀ-ին կմնա ստորագրել։
    Մի բան էլ պետական մարմնին անելու թողնենք։
    Հ.Գ. Հաջորդիվ առանձին-առանձին կանդրադառնամ կոնկրետ բնակավայրերին ու հասցեներին և կներկայացնեմ, թե ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ինչպիսի «ֆանտաստիկ», երբեմն էլ պարզապես իրականությունից ու գործից անտեղյակ մեկնաբանություններ են ներկայացնում ՀԾԿՀ-ն ու «Վեոլիա Ջուրը»։

  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղապետարանի աշխատ…

    ❗️Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում տրակտորներին մոտենալ տներին։
    📌 Դեռևս օգոստոսի 28-ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։ Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 
    🔸 Բնակիչները գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։

  • Ամեն ինչ անում են՝ Քոչարյանը կրկին նախագահ լինի, որ շարունակի գողությունն ու ավա…

    Ամեն ինչ անում են՝ Քոչարյանը կրկին նախագահ լինի, որ շարունակի գողությունն ու ավազակությունը․ Գալչյան

  • «11 տարեկան երեխեն ընկել գետնին, թպրտում էր, խիղճ չունեն». տնակի բնակիչ…

    «11 տարեկան երեխեն ընկել գետնին, թպրտում էր, խիղճ չունեն». տնակի բնակիչ

  • Թուրքերին բերեք լցրեք, ես հայ եմ, ինչի՞ եք մեր տներից հանում, ու՞ր գնանք, գոնե ա…

    Թուրքերին բերեք լցրեք, ես հայ եմ, ինչի՞ եք մեր տներից հանում, ու՞ր գնանք, գոնե ապրելու տեղ տվեք
    🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Российский сухогруз «Омский-107», пострадавший в результате атаки в районе порта…

    Российский сухогруз «Омский-107», пострадавший в результате атаки в районе порта Новороссийска, был отнесен волнами и сел на мель у пляжа Алачалы в провинции Стамбул, Турция.
    Сообщается, что после атаки экипаж покинул судно на спасательных шлюпках.
    @bagramyan26

  • Руководство МИД Армении посетило КПП «Ахурик» на границе с Турцией и станцию «Ах…

    Руководство МИД Армении посетило КПП «Ахурик» на границе с Турцией и станцию «Ахурян»
    ​В рамках ежегодного рабочего совещания руководящий состав Министерства иностранных дел Армении и главы дипломатических представительств за рубежом во главе с министром Араратом Мирзояном посетили КПП «Ахурик» на армяно-турецкой границе и станцию «Ахурян» железной дороги Гюмри — Карс. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
    ​В ходе визита была подчеркнута важность восстановления и эксплуатации железнодорожного сообщения, а также рассмотрен ход работ в этом направлении.
    @rusyerevantoday

  • Пашинян в Бишкеке провел встречу с премьером Индии Нарендра Моди.Telegram-канал:…

    Пашинян в Бишкеке провел встречу с премьером Индии Нарендра Моди.
    Telegram-канал:t.me/Armenian_Life

  • «У меня есть здравое предположение, что они не публикуют итоги расследования дел…

    «У меня есть здравое предположение, что они не публикуют итоги расследования дела 1 марта и это, несмотря на то, что 8 лет у власти и тот же Сасун Хачатрян (глава следкома) заявлял, что найден убийца Тиграна Абгаряна, поскольку понимают, что выйдут на самих себя».
    Баграт Микоян
    Глава офиса Президента Кочаряна
    https://t.me/hayastandashinq/11026

    Հայաստան դաշինք

    Ողջամիտ կասկած ունեմ․ տեսել են, որ կարող է մարտի 1-ի սպանությունները բացահայտեն ու դուրս գան իրենց վրա։