🇦🇿🇮🇷 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարություններին։
🔸 «Անհասկանալի է, թե ով է Իրանի հնչեցրած այնպիսի հայտարարությունների հասցեատերը, ինչպիսին է «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեր կարմիր գիծն է»։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվի առանց արտաքին միջամտության։
Ներկայացնել, որ Զանգեզուրի միջանցքը հատում է Իրանի և Հայաստանի սահմանը, իրականությունից հեռու է։ Ընդհակառակը, Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, որն էլ ավելի է խորացնում մեր երկրների միջև կապերը և խոստանում տարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»,- ասել է նա։
🔗 Կարդալ ավելին