🛑 Նոր առաքելություն, նախկին թեզեր. ինչպե՞ս է խեղաթյուրվում EUPM Armenia-ի մանդատը
ԵՄ նոր գործընկերության առաքելությունը՝ EUPM Armenia-ն, դեռ ամբողջությամբ չի սկսել գործունեությունը, սակայն դրա շուրջ արդեն տարածվում են պնդումներ, թե առաքելությունը վերահսկելու է Հայաստանի բանկային համակարգը, միջամտելու է ներքին քաղաքականությանը կամ դառնալու է «արտաքին կառավարման» գործիք։
📌 Ի՞նչ է իրականում նախատեսում ԵՄ խորհրդի որոշումը։
📌 Ի՞նչ է նշանակում մանդատում նշված «ընտրական և քաղաքական համատեքստում անօրինական ֆինանսական հոսքեր» ձևակերպումը, և արդյոք այն որևէ կապ ունի՞ բանկային համակարգի վերահսկողության հետ։
📌 Ի՞նչ են պատասխանել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից
#CivilNetCheck-ի հարցմանը։
📌 Ի՞նչ է սահմանում ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, և արդյոք միջազգային քաղաքացիական առաքելությունը կարո՞ղ է մուտք ունենալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին։
Նյութում նաև հիշեցնում ենք, թե ինչպես էին նախկինում խեղաթյուրվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) և ընտրություններին ընդառաջ Հայաստան ժամանած ԵՄ արագ արձագանքման խմբի մանդատները, և ինչու այդ պնդումները չհաստատվեցին։
🔎 Կարդացեք ամբողջ վերլուծությունը՝
CivilNetCheck
EUPM Armenia-ի մանդատից՝ «արտաքին կառավարում». ինչպես են խեղաթյուրվում ԵՄ նոր առաքելության լիազորությունները
Եվրոպական միության գործընկերության առաքելության՝ EUPM Armenia-ի Հայաստանում տեղակայման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն դրա շուրջ արդեն շրջանառվում են պնդումներ,…