🔹Ես այդ հանցանքը չեմ գործել, բողոքարկելու ենք դատարնի որոշումը։ Մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու։ Ընտրություններով ոչինչ չի ավարտվել, երկրում հետընտրական պրոցեսները, քաղաքական գործընթացները նոր են սկսվում, դատարանի բակում լրագրողներին ասել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը
📌«Ես մնալու եմ ակտիվ քաղաքական դաշտում, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։ Ես ընդդիմադիր գործիչ եմ և շարունակելու եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը»,-նշել է նա։
🔹Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը 📌Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք ու գրավ: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում…