Սա հարգանքի արժանի մոտեցում է, սա իսկական գործչին վայել ու գնահատելի մոտեցում է։
Այս հատվածը առավել ուշադրության արժանի է․ «Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջև ծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք»։
Վստահ ենք, որ Արփինե Հովհաննիսյանը դեռ դերակատարություն կունենա քաղաքականության մեջ ու կանի այն, ինչը այդպես էլ ընդդիմադիր դաշտում ոչ ոք չհամարձակվեց անել՝ անկեղծորեն խոսել այս իրավիճակը ծնած պատճառների ու դրանց դեղատոմսի մասին։
@armgeopolitic
🇦🇲 Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում: Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի…