‼️ Պաշտոնից ազատվել է Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
📌 Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն՝
🔸 խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու,
🔸 ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ։
📌 Հակոբկոխյանը հրավիրվել է բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին, նշել են Կոմիտեից:
🏥 Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ: 🗣 «Ինձ տեղեկացրին բժիշկները, որ որոշում է կայացվել, որ պետք է պառկի, որովհետև ենթակա չէ տեղափոխման»,- ասել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը: |news.am|