Իրանը պնդում է՝ ամերիկյան երկու օդանավ և երկու ուղղաթիռ է կործանել
Սպահանի հարավային հատվածում Իրանի զինուժը ամերիկյան երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ է կործանել։
«Մասնագետների կողմից գետնի վրա իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ մեր ուժերի կողմից կործանվել են ԱՄՆ զինուժին պատկանող ռազմական տրանսպորտային երկու C-130 օդանավ և երկու Black Hawk ուղղաթիռ», — ասել է Իրանի զինված ուժերի միասնական շտաբի խոսնակը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակը տեղեկացրել էր միայն մեկ C-130-ի և երկու Black Hawk-ի ոչնչացման մասին։
«Նրանց խոցված օդաչուներին փրկելու թշնամու հուսահատ և ագրեսիվ գործողություններից հետո հարավային Սպահանում թշնամու ագրեսիվ օդանավը թիրախավորվել և կործանվել է», — հայտնել է Մոհամմադ Ղալիբաֆը։
Ամերիկյան կողմից առայժմ չեն արձագանքել Թեհրանի այս պնդումներին։