Հայաստանի իշխանությունը, նրա աջակից գործիչները, նրանց սպասարկող ֆեյքերը առավոտից իրիկուն քարոզ են տանում, թե Արևմուտքը լավ գործընկեր է, Ռուսատանը գցել է, Ադրբեջանը կիրթ ու կառուցողական է, տարածում են ապատեղեկատվություն ու հենց էդ ուղղությամբ են տանում հանրային տրամադրությունները։ Սրանք դրա անունը չգիտես ինչի դնում են ազգային, պետական շահ։
Բայց այդքանով հանդերձ, սրանք գործակալ են համարում հենց նրանց, ովքեր իրենց կարծիքը չեն կիսում․ նրանց անվանում են ռսի գործակալ։
Գործակալ են անվանում նրանց, ովքեր դեմ են ադրբեջանի գիրկը թռնելուն, Թուրքիայի գիրկը թռնելուն, մեր ազգային իղձերից, նպատակներից, սիմվոլներից հրաժարվելուն, մեր ռազմավարական գործընկերոջից հրաժարվելուն։ Եթե պայքարում են, որ երկիրը չգնա կռախի, անվանվում են «ռսի գործակալ», եթե պայքարում են, որ Հայաստանը մտնի Արևմուտքի, իսկ իրականում Թուրքիայի տակ, ուրեմն հռչակվում են պետականամետ։ Կարծես թե սա՛ է չափանիշը։ Ու ի դեպ, այդ քարոզչությունը վճարովի է և եկող տարվա առաջին կիսամյակի համար արժենալու է 12 մլն եվրո։