💥Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք Գյումրիում գյումրեցիների հետ միասին պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ եւ հաստատենք ժողովրդավարության իշխանություն, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, ծաղկում է Արթիկը, հանրապետության մյուս քաղաքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանն է ծաղկում»,- քարոզարշավի ժամանակ Գյումրիում հայտարարել էր Փաշինյանը։
🔽Այս հայտարարությունն իրավապահները որպես հերթական հրահանգ են ընկալել եւ Գյումրու իշխանությունների դեմ գործողություններ սկսել։
❗️Հունիսի 25-26-ին էլ ՏԿԵՆ-ն է դեսանտ իջեցրել Գյումրու համայնքապետարան։ 2 օր քրքրել են` հատառհատ նայել փաստաթղթեր, ստուգել հաստիքացուցակները։
🚩Մեր աղբյուրից տեղեկացանք, որ հատկապես խոշորացույցով նայել են ֆինանսական եւ ճարտարագիտական բաժինները, ապա իրենց հետ տարել ինչ-որ «կասկածելի» փաստաթղթեր՝ հավելյալ ստուգման համար: Երեւանից եկածները գրեթե բառ չեն փոխանակել համայնքապետարանի աշխատողների հետ, մերժել են ցանկացած հյուրասիրություն։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք