տ քաղաքացի պիտի պատրաստ լինի կրել սեփական ընտրության հետևանքի բեռը: Մի 2 էդքան մարդ էլ առնվազն անտարբեր է եղել մնացածի գործած ընտրության հանդեպ, հետևաբար նույնպես պիտի պատասխանատվություն կրի: Դե, իսկ մենք
Բարեբախտաբար այդ բամբասանքների դեմն առնելը դեռևս դժվար չէ: Մարդիկ ասում են
Հ.Հ.Գ. ժողովուրդ, իսրայելական ականանետ աշխատացնող կա՞ ընկերներիս մեջ: Էս անտերը անիմաստ բարդ օպտիկա ունի, հաշվարկներն էլ մղոնով ա ոնց որ: Թեպետ դրանցից ո՞վ ա է խեր տեսել… դրանք մենակ խաչելուց են լավ:»
(C) Artur Danielyan
07.11.2020
չընտրածներս ու անտարբեր չեղածներս, պարզապես մեր խաչն ենք քաշում: Ստեղ ամեն ինչ արդար ա: Այ, եթե էսքանից հետո մեր «ձեռից» մեր խաչն էլ խլեն, այ դա արդեն արդար չի լինի: Այսինքն եթե ոմանք անեն այնպես, որ կռվելը առհասարակ իմաստազուրկ լինի:
էս պահին նման մտահոգություն չկա: Կան տարատեսակ ասեկոսեներ, մտահոգիչ դրվագներ, զայրացնող դրսևորումներ, բայց դեռ ամենինչ արդար է: Թեպետ հնչում են անհասկանալի կոչեր հրադադար ու խաղաղություն հաստատելու, կամ «ցավալի զիջումների» գնալու մասին: Իսկ այսօր, օրինակ, բամբասանք տարածվեց, որ Արցախի նախագահը Ազգային Ժողովի պատգամավորներին հավաքել ու պնդել է, որ պետք է կապիտուլյացիայի գնալ: Ինչը խուճապ ստեղծեց ամենուր և նույնիսկ մեր դիրքերում: Հետո լուրեր սկսեցին ֆռալ, որ հիշյալ բամբասանքի արդյունքում զինվորները սկսել են լքել դիրքերը: Ու էս լուրերը թերևս ավելի վտանգավոր են քան ցանկացած Սմերչ: Որովհետև Սմերչը չի կարող իմաստազրկել պայքարը, իսկ կապիտուլյացիայի մասին անգամ բամբասանքը
կարող է… Բարեբախտաբար այդ բամբասանքների դեմն առնելը դեռևս դժվար չէ: Մարդիկ ասում են
«Հաղթելու ենք», իսկ դա բացառում է կապիտուլյացիան: Նենց չի, որ ապահովագրում է հաղթանակը, վերջիվերջո էդ մարդիկ շատ բան են ասել, բայց էս ասածը կապիտուլյացիան բացառում է: «Հաղթելու ենք» գոռացողը հենց առանց կռվելու տարածք տվեց կամ գոնե խոսաց դրա մասին, անմիջապես առերեսվելու է իրական կռվողների հետ: Իսկ նրանք ովքեր փախչում են բամբասանքների պատճառով, իրականում պարզապես հարմար առիթ են գտել ու, ըստ էության, առաջին գծում տեղ չպիտի էլ ունենան:
Հ.Գ. էդ, որ ստեղ ընդեղ դեսպանատների դեմը գոռում եք «we want peace» («մենք խաղաղություն ենք ուզում»)
ի՞նչ նկատի ունեք: Ոնց կարա էդ peace-լինի առանց, օրինակ, Ջաբրայիլի: Իսկ առհասարակ խաղաղությունը մենք էլ ենք սիրում ու միանում ենք ֆլեշմոբին:Հ.Հ.Գ. ժողովուրդ, իսրայելական ականանետ աշխատացնող կա՞ ընկերներիս մեջ: Էս անտերը անիմաստ բարդ օպտիկա ունի, հաշվարկներն էլ մղոնով ա ոնց որ: Թեպետ դրանցից ո՞վ ա է խեր տեսել… դրանք մենակ խաչելուց են լավ:»
(C) Artur Danielyan
07.11.2020