📲400 iPhone-ների գործով ուզում են փրկե՞լ ՆԱՎ-ի պետին` «ժեռտվա» տալով հերթափոխի պետին
Մաքսանենգ ճանապարհով 400 iPhone ներկրման դեպքով նոր զարգացումներ կան: MakaryanNews-ը տեղեկացավ, որ Պետեկամուտների կոմիտեի Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն են սկսել մեր հրապարակման հիման վրա, քանի որ թեման աղմուկ է բարձրացրել ՊԵԿ-ում` հասնելով ընդհուպ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնեմ, որ ՊԵԿ մեր աղբյուների փոխանցմամբ` մաքսանենգ ճանապարհով հեռախոսների խոշոր խմբաքանակի ներմուծման հետևում կանգնած է հենց ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը, որը ՊԵԿ նախագահի ընկերն ու վստահելի մարդն է, ու հիմա ուզում են Մարգարյանին փրկել այս իրավիճակից:
Ուստի, հենց այդ նպատակով, ՆԱՎ-ում բացված ծառայողական քննության շրջանակներում երեկ հարցաքննության են տարել հեռախոսների ներկրման օրը` դեկտեմբերի 6-ին հերթափոխի պետ եղած մաքսավորին, որի անունը, ասացին, Հայկ է: Մեր տեղեկություններով` հենց նրա գլխին են ուզում կոտրել թեման` դրանով մաքրելով ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանին, որը դեպքի բացահայտումից հետո ՊԵԿ նապագահի հետ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ` գործուղման, որովհետև մտավախություն կար, որ ուժայինները կարող է գնան իր հետևից:
ՊԵԿ-ում զարմացած են, որ փոխանակ ՆԱՎ-ի պետի դեմ գործընթաց սկսվի, քանզի մաքսանենգ ճանապարհով հեռախոսների ներկրման հովանավորչության կասկածը հենց նրա վրա է, ու այդ մասին համակարգում շատերն են խոսում, որոշել են շարքային մաքսավորի «ժեռտվա» տալ` նրա դեմ գործընթաց սկսելով:
Վահե Մակարյան
@MakaryanNews