Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան
Այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի 30 տոկոսը ատոմային է, սակայն պահանջարկն աճում է, և դա կարող է առաջիկա տասնամյակների ընթացքում հանգեցնել էլեկտրական հզորությունների դեֆիցիտի:
«Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանն է ունենալ մեծ կամ միջին հզորության կայան, մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի էներգիայի առաջիկա պակասը տասնամյակներ շարունակ: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին միջուկային էներգետիկայի մասնագիտական ներուժի առկայությունը որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է»,-նշել է Լիխաչովը:
Նա հիշեցրել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման հերթական փուլից հետո հաջողվել է կայանի հզորությունները բարձրացնել մոտ 10 տոկոսով: