🔹Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, բայց ինձ՝ չէ, այս մասին Tete A Tete-ի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ շատերը իր անվան հետ են կապում «Հաց բերողի» կյանքի ելքի հետ և շատերը կարծում են, որ այդ ժամանակ նա սխալ որոշում է կայացրել
📌«Նենց տպավորություն է, որ պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես։ 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար։ Քննիչը, որ կալանավորել է իրեն, որոշում է կայացրել, այս իշխանության ժամանակ դառնում է բարձր պաշտոնյա Հակակոռուպցիոնում։ Գլխավոր դատախազը, դատախազությունը, շարունակում են պաշտոնավարել»,-ասել է նա։