‼️Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ինքն ընդամենը զարմանք է արտահայտել, ինչը չի կարող դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։
🗣 «Ինչ-որ կայք հրապարակել էր, որ Էդմոն Մարուքյանը հասարակական կարծիքի առաջնորդ է։ Ես չեմ ասել, որ դա լավ է, կամ դա վատ է։ Ընդամենը արտահայտել եմ բառացի, տառացի իմ զարմանքը։
🔸 Քարոզչության և հակաքարոզչության արանքում կա չեզոքություն, և նման զարմանքի արտահայտումը գտնվում է չեզոք հատվածում։ Ի՞նչը հերքեմ, իմ զարմա՞նքը: Հերքեմ, ասեմ՝ կներե՛ք, ես զարմանք չե՞մ ապրում»,- ասել է նա։
📌 ԿԸՀ նախագահի հարցին, թե արդյոք նա ընդունում է, որ իր խոսքի ազատությունը պետք է սահմանափակվի, Իոաննիսյանը հիշեցրել է Ընտրական օրենսգրքի մասին և նշել, որ որպես դիտորդ հավատարմագրվելուց հետո իր հրապարակային խոսքն էապես փոխվել է։ |factor.am|
🗳 ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։ 💬 Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստին պնդեց, որ «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով…