🔥 Մի պատմություն եղավ շաբաթներ առաջ:
Բենզալցակայաններից մեկում լիցքավորում եմ մեքենան: Լիցքավորող աշխատակիցը՝ միջինից բարձր տարիքի տղամարդ, որ առաջին անգամ չէր լիցքավորում իմ մեքենան եւ ճանաչելով՝ նախկինում էլ ունեցել էինք կարճատեւ զրույցներ լիցքավորման ընթացքում, հարց տվեց՝ «այսինչից պրծա՞նք, Հակոբ ջան»:
Խոսքը այդ օրերին ընդդիմության ձերբակալվածծ ներկայացուցիչներից մեկի մասին էր: Դե, անկեղծ ասեմ, չիմացա իննչպես արձագանքել, որովհետեւ այնպես, ինչպես ուզում էի՝ չբարձրաձայնեցի: Պարզապես ժպտացի եւ ասացի, որ երկրի առաջ շատ ավելի լուրջ խնդիրներ կան:
Լիցքավորվեց մեքենան, գնացի: Բայց այդ դրվագը անընդհատ հիշողությանս մեջ է, եւ ափսսոսում եմ, որ չբարձրաձայնեցի այն, ինչ այդ պահին ուզում էի ասել, բայց չգիտես ինչու համարեցի անիմաստ, ավելոդ:
Բայց հետո եկա այն մտքին, որ դա բացարձակապես ավելորդ չէ, որովհհետեւ առանձին դրվագ չէ, այլ մի ավելի լայն երեւույթ, որ անխնա շահագործվում է պաշտոնական քարոզչությամբ:
Իսկ ուզում էի ասել այդ մարդուն հետեւյալը. եթե այսինչին ձերբակալել ու կալանավորել են, դրանից քեզ ի՞նչ, հարգելի մարդ: Եթե «պրծնես այսինչից, լցակայանում լիցքավորողից՝ դառռնալու ես լցակայանի սեփականատե՞ր, թե՞ աշխատավարձդ ենն բարձրացնելու այնքան, որ հասցնի գնաճճի հետեւից: Հաստատապես՝ ոչ: Բայց գտել են «սոցիալ-հոգեբանությանդ» թույլ տեղն ու արդեն յոթերորդ տարին խաղարկում են թեման եւ դուք յոթը տարի սպասում եք, որ «ինչ որ մեկից պրծնելու եք»: Մինչդեռ չի «պրծնում» այդ անվերջ քարոզչական նենգափոխումն ու շահարկումը, ինչի հհետեւանքով ձեր կյանքը ըստ էության չի փոխվում ոչնչով, էապես փոխվել եւ բարելավվել է «նախկիննների» եւ «թալանի» թեման յոթը տարի շահարկող-խաղարկողների անձնական բարեկեցությունը, դրան զուգահեռ՝ «պրծնում» է պետությունը՝ որպես ինքնության կրող բովանդակային սուբյեկտ:
Եվ պետության հետ տեղի ունեցողի վերաբերյալ կոնկրետ հարցեր ունենալու փոխարեն՝ դրա համար քաղաքական պատասխանատուներին, դուք շարունակում եք երեխայի նման կերակրվել «թալանով» ու «նախկիններով», այդպես էլ չհասկանալով, որ դա այն խայծն է, որով ամեն օր «որսում» են ձեր միտքն ու հոգին, լուծելով ընդամենը անձնական բարեկեցության եւ իշխանական դիրքերի պահպանության հարցեր:
Սա շատ հատկանշական դրվագ է, որը, կրկնեմ, առանձին մի պատմություն չէ, այլապես կմոռանայի վաղուց եւ չէի էլ բարձրաձայնի շաբաթներ անց: Սա հանրային սոցիալ-հոգեբանության միտումնավոր խեղման եւ դրա անխնա շահագործման լայնաճակատ պատկերի դրվագ է:
Հարգելիներ, դադարեք կերակրվել «նախկիններ», «թալան» թեմաներով, ոովհետեւ կերակրում են ձեզ, բայց բարելավում իրենց կյանքը՝ ընդամենը: