Author: Telegram

  • «Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է». Վարուժան Հոկտանյան Մամուլի ազգային ակու…

    💬 «Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է». Վարուժան Հոկտանյան
    🔹 Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» քննարկման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Վարուժան Հոկտանյանը հայտարարեց, որ տենդերների «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքը և արտոնությունները կոռուպցիոն երևույթներ են։
    🔹 Նրա խոսքով՝ եթե իրավապահները անկախ չլինեն, իսկ քաղաքական ու տնտեսական վերնախավերը սերտաճեն, ապա սա կարող է դառնալ համակարգային կոռուպցիայի նախապայման։
    🔹 Պարգևավճարների թեմայով նա ընդգծեց․ «Պարգևավճարի կոնցեպցիան է աղավաղվում․ եթե արդյունք կա, ցույց տվեք՝ ինչի համար են տրվել գումարները»։
    🔹 Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարում առկա է ընտրովի մոտեցում, իսկ միայն հայտարարությունները դեռ քաղաքական կամք չեն։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային հատկացր…

    🔹2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային հատկացրել է մոտ 39 միլիարդ եվրո քաղաքացիական աջակցության և 55 միլիարդ եվրո ռազմական օգնության համար: Այսպիսով, Գերմանիան այժմ հանդիսանում է խոշորագույն երկկողմ դոնորը թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ոլորտներում, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը
  • Մենք պետք է աշխատենք ռուսական նավթի արտահանման համար ծովային ծառայությունների լ…

    🟨 Մենք պետք է աշխատենք ռուսական նավթի արտահանման համար ծովային ծառայությունների լիակատար արգելքի ուղղությամբ։
    ▫️Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի դեմ համակարգման ամենաբարձր մակարդակը։
    Էմանուել Մակրոն

  • Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղ…

    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին։
    Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։
    ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ՝ էներգետիկայի բնագավառի ծրագրերի կասեցումից հետո նոր աջակցության ծրագրեր նախաձեռնելու կարևորությանը՝ հաշվի առնելով 2025 թվականին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին Փոխըմբռնման հուշագրի ընձեռած հնարավորությունները։
  • ЕС официально продлил действие основного массива антироссийских санкций еще на о…

    🇪🇺🇷🇺ЕС официально продлил действие основного массива антироссийских санкций еще на один год — до 24 февраля 2027 года.
    При этом, несмотря на то что сегодня на Совете по иностранным делам обсуждался новый, 20-й пакет санкций, согласовать его министрам не удалось. Венгрия заблокировала принятие пакета. Основные претензии Венгрии связаны с вопросами транзита нефти по трубопроводу «Дружба».
    Глава МИД Литвы Кястутис Будрис и глава евродипломатии Кая Каллас подтвердили, что консенсуса сегодня достичь не получится. Однако ЕС сегодня ввел отдельные персональные санкции против ряда российских судей и прокуроров.
    @bagramyan26

  • Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ …

    Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումըՀՀ էկոնոմիկա…

    Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը
    ՀՀ էկոնոմիկայի աթոռին հայտնված Գևորգ Պապոյանը հրապարակված այս թվերով ըստ էության խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։
    Հայաստանի ՀՆԱ-ն ու մեկ շնչին բաժին ընկնող
    ՀՆԱ-ն, իրոք, 2017 թվականի համեմատ աճել է 2,5 անգամ։ Իսկ արդյո՞ք 2017 թվականի համեմատ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները սկսել են 2,5 անգամ լավ ապրել։ Իհարկե՝ ոչ։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը։
    2017 թվականին Հայաստանում աղքատ է եղել բնակչության 25,7 %-ը, իսկ 2024 թվականին այդ թիվը նվազել է ընդամենը 4%-ով՝ կազմելով 21,7%։
    Հիմա հարց նիկոլաէկոնոմիկայի գիգանտ Պապոյան Գևորգին․ եթե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է 2,5 անգամ, ինչո՞ւ է աղքատությունը մնացել նույն մակարդակի վրա։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե առողջ ու ներառական է աճել տնտեսությունը, ապա այդ աճին համահունչ պետք է կրճատվեր աղքատությունը։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանը շատ հեռու է նման ցուցանիշ ունենալուց։
    Հարց է առաջանում, թե իրականում ո՞ւմ վրա է անդրադարձել Գևորգ Պապոյանի ներկայացրած աճը։
    Օրինակ, Հայաստանի առևտրային բանկերի մաքուր եկամուտը 2025 թվականին կազմել է 1․1 միլարդ դոլար, ինչը 10 անգամ ավելի է 2018 թվականի հետ համեմատած։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 10 անգամ հարստացել են բանկերը, իսկ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները ճկռում են վարկերի տակ։ Բանկային ստրկության դեմ պայքարի խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո փաստացի խորացրել է այդ ստրկությունը։ Աննախադեպ հարստացել են վիճակախաղերով (ղումար) զբաղվող ընկերությունները։
    Պատահական չէ, որ մերձիշխանական օլիգարխներից մեկի տարեկան եկամուտը կազմել է 1․5 միլիարդ դոլար։
    Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորացել է սոցիալական բևեռվածությունը՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել։ Աճել է սոցիալական բևեռվածությունը, ռեսուրսների անարդարացի բաշխումը․․․
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

    Derenik Malkhasyan

    Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը
    ՀՀ էկոնոմիկայի աթոռին հայտնված Գևորգ Պապոյանը հրապարակված այս թվերով ըստ էության խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը…

  • Мы прогоним их, и в Армении воцарится единство и согласие — Агван ВарданянЭто зл…

    Мы прогоним их, и в Армении воцарится единство и согласие — Агван Варданян
    Это зло начало свое сатанинское шествие именно отсюда, а значит, наш долг — искоренить его здесь же. Об этом в ходе встречи с жителями Гюмри заявил депутат от фракции «Айастан» Агван Варданян.

    «Они — враги, а врага не нужно бояться, нужно встать и бороться против него. Избавьтесь от страха. Эти силовые структуры — полиция или служба безопасности, следователи, судьи — такие же люди, как и вы, просто они порабощены. Но каждый человек должен обладать хоть каплей достоинства — простите, что говорю о достоинстве жителям Гюмри. Изгоните страх из своего сердца, они не внушают страха, они сами трусливы и при встрече лицом к лицу будут в ужасе.
    Их конец настал, будьте спокойны, будьте тверды, будьте крепки и организованны, стойте плечом к плечу. Мы прогоним их, и в Армении воцарится согласие, в Армении будет сплоченность, Армения поднимется на ноги, каждая семья и каждый человек встанет на ноги. Это необходимо прежде всего для наших детей, для ваших детей, для сегодняшней молодежи», — отметил депутат.

    Подробности — в видео
    @rusyerevantoday

  • ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 376.97 դրամ՝ նախորդ օրվա հա…

    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 376.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
    Ամբողջական նյութը՝ հղումով։