Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում. Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցին քանդելուն չարձագանքելու մասին
🔸 Հանրային ՀԸ լրագրողի դիտարկմանը, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածքում հայկական եկեղեցի չպետք է քանդեն, Արսեն Թորոսյանը արձագանքեց.
📌 «Այո, իհարկե, չպետք է քանդեն, բայց եթե դու կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնես, էդպիսի հարց ես բերում օրակարգ, ըստ էության նաև ինչ-որ տեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, եթե դա պատմական մշակութային ժառանգություն է, դա այլ ձևով է:
📌 UNESCO-ն է հիմնականում դրանով զբաղվում, և կարելի է այդ հարցը բարձրացնել, բայց երկկողմ հարաբերությունների օրակարգ դա չի կարող լինել, որովհետև մենք փորձում ենք խաղաղության կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ կնճռոտ անցյալ, որը մի օրում չի անցնելու»:
Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով: