Նոր շուկաներ գտնելը միշտ էլ օգտակար է, անհրաժեշտ է, ու պետք է լինի թե բիզնեսի, թե պետության առաջնահերթություններից:
Բայց եղած շուկաներում դիրքեր քանդելը ոչ մի ընդհանուր կապ չունի նոր շուկա գտնելու հետ, ինչպես փորձ է արվում մատուցել:
Ընդ որում, եղած շուկաներում դիրքեր քանդել կարելի է օրերի ու շաբաթների ընթացքում, իսկ նոր շուկաներ ու դիրքեր գտնելը՝ տարիների եւ անգամ տասնամյակների աշխատանք է, այն էլ նախնական կայուն արդյունք ստանալու համար, ընդ որում՝ ամենեւին չերաշխավորված:
Այսօր պարզապես երաշխավորված քանդվում է Հայաստանի տնտեսություն՝ ինքնիշխանության ու անկախության մասին պաթետիկ ճառերի ներքո:
Հակոբ Բադալյան@armgeopolitic