Author: Telegram

  • Точка опоры в хаосеДвадцатый век стал временем самой масштабной и трагической по…

    Точка опоры в хаосе
    Двадцатый век стал временем самой масштабной и трагической попытки построить мир на полном отрицании Бога. Самоуверенность тех лет строилась на иллюзии, что атеизм и вера во всемогущую науку способны заменить собой всё. Итог оказался страшен: столетие превратилось в серию грандиозных катастроф, где личность была окончательно обесценена. Оказалось, что разум, лишённый высшего ориентира, не только не созидает рай, но и с пугающей лёгкостью превращает человека в безликий ресурс для глобальных и крайне жестоких опытов.
    На смену той эпохе пришли десятилетия подчёркнуто лёгкого, почти невесомого бытия. Долгое время навязывалась мысль, что истинная цель — это безграничное потребление, комфорт и тотальная терпимость ко всему на свете. Этот путь «стерильной свободы» и примитивного гедонизма в итоге не принёс счастья, а лишь создал серьезный духовный вакуум. Жизнь только ради сиюминутных удовольствий лишила человека субъектности, превратив его в объект для манипуляций алгоритмов и бесконечного цифрового шума.
    Наблюдая за происходящим сегодня — и здесь я опираюсь в том числе на свои личные размышления, как представитель того самого поколения зумеров, — я вижу, что этот разворот к традиции продиктован не только усталостью от фальши. Мы живём в состоянии предельной, жёсткой нестабильности. Сейчас совершенно неясно, кто за кого и против кого. Прежние союзы оказываются ненадёжными, новые войны вспыхивают одна за другой, окончательно разрушая иллюзию безопасности.
    В этом мире, где всё зыбко, где правила меняются на ходу, а верность стала дефицитным товаром, молодые люди инстинктивно ищут точку опоры, которую невозможно отнять или «отменить». Когда светские идеи о прогрессе без границ окончательно прогнили, именно вера в Бога оказывается тем единственным фундаментом, который позволяет снова почувствовать себя личностью, а не случайным набором атомов, брошенным в хаос. Только так человек обретает настоящую цель, которая больше него самого и выше любых сиюминутных конфликтов.
    Наигрались в пустоту. Возвращаемся к великому.
    @aregru

  • Предупреждаем правительство Курдистана: любая попытка деструктивных действий про…

    Предупреждаем правительство Курдистана: любая попытка деструктивных действий против Ирана будет расцениваться как война против нашей страны — КСИР
    Корпус сделал заявление, высказав уважение к территориальной целостности Ирака. Однако, с учётом своих национальных интересов пообещал жёсткий ответ.
    Подписаться на Анив Армения

  • Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է։Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կց…

    Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է։
    Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
    Շիրակի մարզում տեղում է ձյուն։
    Գեղարքունիքի մարզի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
  • Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին Ադրբեջանից ասում են՝ Իրանն է հարված…

    📌Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին
    Ադրբեջանից ասում են՝ Իրանն է հարվածներ հասցրել, Իրանից՝ հերքում։
    Դիտարկենք երկու տարբերակն էլ.
    Տարբերակ 1-ին Իրանն է հարվածել
    Ա) Իրանը կարող էր հարվածել՝ ունենալով մտավախություն, որ այդ տարածքից իր դեմ գործողություն կարող է լինել։ Այս մասով Ադրբեջանի հանդեպ Իրանում անվստահության պակասի խնդիր չկա։
    Այս տարբերակի օգտին կարող է խոսել Իրանի փոխարտգործնախարարի (չ)հերքումը։ Նա ասել էր, որ Իրանը հարևաններին չի թիրախավորում, այլ այն ռազմաբազաները, որոնք կօգտագործվեն Իրանին հարվածելու համար։
    Բ) Իրանն ընդլայնում է պատերազմից տուժող երկրների շրջանակը՝ իր դեմ պատերազմելու գինը բարձրացնելու համար (բայց սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ)։
    Գ) Զինված ուժերը և քաղաքական ղեկավարությունն իրարից որոշակիորեն անկախ են գործում՝ նախապես ունեցած պլանի հիման վրա։ Այս տարբերակի մասին արդեն գրել եմ նաև Օմանի համատեքստում։
    Տարբերակ 2-րդ. Իրանական կողմի ասած իսրայելական սադրանքն է տեղի ունեցել
    Ա) Այս առումով հատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի արձագանքը։ Միանգամից շատ կոշտ հռետորաբանություն ընդունելը, միջադեպն ահաբեկչական որակելը, միջազգային աղմուկ հարուցելը տպավորություն է թողնում, որ իրենց առիթ էր պետք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչի՞ համար է պետք Ադրբեջան & co-ին այդ առիթը. Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, Ադրբեջանի դեպքում՝ դեռ ոչ այնքան։
    Բ) Ուշադրության է արժանի նաև թուրքական կողմի արձագանքը։ Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցներում նրանք միջադեպի մասին խոսում են վերացական՝ առանց մատնանշելու Իրանին։ Թուրք փորձագետներից էլ կան գնահատականներ, որ սա կարող է Իսրայելի սադրանքը լինել։
    Գ) Որպես նախորդ մտքի շարունակում՝ հնարավոր է՝ Իսրայելը փորձում է Իրանի դեմ նոր ճակատ բացել, որի համար առիթ ու հիմքեր են հարկավոր։ Այս տարբերակի դեպքում էլ դեռ հարց է, թե այդ ճակատի բացումը ինչ տեսքով է լինելու՝ պանթյուրքական տարրերի ակտիվացու՞մ, թե այլ։
    Լրացում՝ Դ) Հենց ադրբեջանակա՞ն սադրանք…
    Իհարկե կարող են լինել նաև այլ տարբերակներ։ Թե այստեղ գրված ու չգրված տարբերակներից որն է տեղի ունենում, գուցե հասկանանք առաջիկայում։
    @IRI2day

  • Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավար Ալի Ասղար Հեջազին, հաղորդում է Sky Ne…

    🔹Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավար Ալի Ասղար Հեջազին, հաղորդում է Sky News-ը

    📌Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ նա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի թիրախ է դարձել։
  • Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ վերանայված վիզային քաղաքականության համա…

    🇪🇺🇬🇪 Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ վերանայված վիզային քաղաքականության համաձայն՝ կասեցնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար:
    🔸 Այս անձնագրերի տերերն այժմ պարտավոր են վիզա ներկայացնել Շենգենյան գոտի պաշտոնական նպատակներով մուտք գործելիս։
    📌 Որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատումից հետո։ |1lurer.am|

  • Սպիտակ տունը հրապարակել է իրանական խոցվող տեխնիկաների կադրերը՝ օգտագործելով հայտ…

    Սպիտակ տունը հրապարակել է իրանական խոցվող տեխնիկաների կադրերը՝ օգտագործելով հայտնի GTA համակարգչային խաղից դրվագներ:

    https://cdn4.telesco.pe/file/860b340164.mp4?token=cqei1HVavJ-LT4mxkZ17QDJZb6Mf-5YngzXybjAITlqJ9aG080mdclxg-uc2jT1RjOQNvPsBrQl4bATT9OA30BwbZ9rMf92moDsdAiUNeuqAHKhm57ihzTsxrFgUSB97pbkrdEhoJVWW6KRMBEt-5U7VRiUB8NyosQ4JJD0P8T4GvBfuxgGJXZRg14NUbwI9fsX4COw429z8v0Gz_PX3aAID9MKxOWe_ftwjBjrKqsdqA_JumtIGlrWhNqbxMKlCuU2R5tvhexUUjSEthlI6zvgNxvSSJin9XYnjRU13EiHKgFCRqzPZH8UrOjv7RYSxNdDO9OJ-fJre7FmAv_yx3g

  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերությա…

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող և տեղադրող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԵՑ-ի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով քննարկման մանրամասները։
    Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, ՀՀ ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը, ՀՀ ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, ՀՀ ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը, Շինարարների միության ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության տեխնիկական տնօրինության, իրացման տնօրինության, ընդհանուր հարցերով տնօրինության, անվտանգության և վերահսկողության տնօրինության պատասխանատու ներկայացուցիչներ:
    Հաղորդվում է, որ աշխատանքային հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին։ Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, համակարգային կուտակիչների ներդրման, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման և ջերմային պոմպերի կիրառման հեռանկարներին վերաբերող հարցեր։
    Նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս համակողմանի անդրադառնալ էլեկտրաէներգետիկական համակարգում և ՀԷՑ-ի բաշխման ցանցում առկա իրավիճակին ու հիմնախնդիրներին, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված անհրաժեշտ գործընթացներին։
    Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսման կարևորությունը՝ հաշվի առնելով տվյալների կենտրոնների և էլեկտրամոբիլների աճող ազդեցությունը, ինչպես նաև մոնիտորինգի ու տվյալների վերլուծության համակարգերի զարգացումը։
    ՀԵՑ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնակիցներն անդրադարձ են կատարել Էներգետիկայի ինստիտուտի դերակատարությանը, պետություն–մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափով աշխատանքային խմբի ստեղծման հնարավորությանը, ինչպես նաև տեղական էներգետիկ ընկերությունների մրցունակության բարձրացման և նրանց ծառայությունների արտահանման խթանման ուղղություններին։
    «Ներկաները ողջունեցին նման ձևաչափով աշխատանքային հանդիպման նախաձեռնությունն ու անհրաժեշտությունը: Քննարկման արդյունքում կողմերը կարևորեցին պետություն–մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդումը և նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը՝ էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերներին համատեղ լուծումներ գտնելու և համակարգի կայուն ու արդյունավետ զարգացմանը նպաստելու նպատակով։ Նշվեց նաև, որ բարձրացված հարցերի շուրջ աշխատանքները կշարունակվեն մասնագիտական քննարկումների և համատեղ նախաձեռնությունների շրջանակում»,-հայտնել է ՀԵՑ-ը։
  • Դերենիկ Մալխասյան. «Մենք բառացիորեն նստած ենք վառոդի տակառի վրա» «Իրանի շուրջ կ…

    🌍 Դերենիկ Մալխասյան. «Մենք բառացիորեն նստած ենք վառոդի տակառի վրա»
    💬 «Իրանի շուրջ կատարվողը հինգ պակաս է երրորդ համաշխարհային պատերազմից», – հայտարարել է քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։
    ⚠️ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի խաղաղության օրակարգի երաշխավորն է, մինչդեռ նրա քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում լուրջ քննադատության է արժանանում։
    Մալխասյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ նկրտումներից, իսկ Ալիեւը բացահայտ խոսում է所谓 «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարի մասին։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot