❗️Լիբանանում այս պահին տիրող իրավիճակը՝ ի տարբերություն նախօրեի՝ համեմատաբար հանգիստ է․ հայերի շրջանում մարդկային կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգայնագետ, Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Լիբանանում, մասնավորապես, Բեյրութում այս պահի տիրող իրավիճակը։
«Այսօր իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է, իսկ հայ համայնքի դեպքում մարդկային կամ նյութական վնասներ չկան, սակայն մթնոլորտը ճնշող է և լարված»,-ասաց Շահան Գանտահարյանը։
Նա նշեց, որ նախօրեին Լիբանանի ամբողջ տարածքն Իսրայելի կողմից ենթարկվել է աննախադեպ ռմբակոծության։
«Այս պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է, սակայն դեռևս անկանխատեսելի իրավիճակ է»,-ասաց Գանտահարյանը։