Միջադեպ՝ 97 համարի ավտոբուսում․ TelCell-ի պատճառով վարորդը բղավել է ուղևորների վրա և իջեցրել ավտոբուսից«Ասացի՝ չեմ իջնելու, որովհետև ձեր ապարատը չի աշխատում։ Մատը աչքս մտցնելով էր խոսում, էնպիսի տպավորություն էր, որ խմած էր վարորդը։ Ի վերջո, ինքը իջավ ավտոբուսից, ու մի 15 րոպե կլինի՝ դրսում կանգնած էր ու չէր քշում։ Վերջը մենք էլ իջանք ավտոբուսից, ես իրեն այդ պահին նկարեցի, հետո նստեցինք 58 համարի ավտոբուսը»,-MakaryanNews-ին պատմեց 97 համարի վարորդի պահվածքից տուժած ուղևորը։
Դեպքը տեղի է ունեցել Մաշտոց-Թումանյան խաչմերուկի կանգառում։ Այս ամենը Տիգրան Ավինյանի սխալ կառավարման հետևանքն է, երբ մի կողմից չի կարողանում նորմալ համակարգ ներդնել, որ ուղևորները վճարման հետ կապված խնդիրներ չունենան, մյուս կողմից՝ սա Հասարակական կարգի պահպանման ծառայության գործառույթն է, բայց այդ ծառայության աշխատակիցները, փաստացի, իրենց վերապահված գործառույթները չեն իրականացնում, ու փոխանակ Ավինյանը նրանցից պահանջի, որ ավտոբուսներում հսկողություն իրականացնեն, վարորդներից է պահանջում։
https://makaryannews.am/7610.html
Միջադեպ՝ 97 համարի ավտոբուսում․ TelCell-ի պատճառով՝ վարորդը բղավել է ուղևորների վրա և իջեցրել ավտոբուսից
Տիգրան Ավինյանի՝ երկուշաբթի օրը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անզորությունից արած հայտարարությունը, թե այսուհետ ավտոբուսի վարորդները իրենք պետք է հետևողական լինեն, որ ուղևորները վճարեն …