Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝ Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ են և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։ Այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու՝ զուրկ ժողովրդավարական որևէ լեգիտիմությունից։ Հանրապետական կուսակցությունը նման կերպ ձևավորված Ազգային ժողովը և դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն։
Հայտարարությունը՝ ամբողջությամբ
Հայտարարությունը՝ ամբողջությամբ