ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են՝ «Հայաստանում նախընտրական պայքարի փոխարեն պայքար է ընթանում ժողովրդավարական ընթացակարգերի դեմ».
«Տեղեկություններ են ստացվում, որ Հայաստանում օրենքներին և կանոններին համապատասխան նախընտրական պայքարի փոխարեն պայքար է ընթանում ժողովրդավարական ընթացակարգերի դեմ։ Տեսնում ենք հայկական իշխանությունների փորձերը՝ ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարելու՝ ընտրություններից հեռացնելու մասին որոշում ընդունելով խոշորագույն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» շարժման, ինչպես նաև, հնարավոր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ։
Ըստ ամենայնի, ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ ձերբակալությունների, հետապնդումների, սեփականության խլման և Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործողությունների տեսքով, բավարար չեն եղել։
Եթե այս հակաժողովրդավարական սցենարը կյանքի կոչվի, և ընտրություններին մասնակցելու արգելքի մասին որոշում ընդունվի, ապա Հայաստանի քաղաքացիները կզրկվեն իրենց երկրի ապագան ընտրելու իրավունքից, ինչը կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի լեգիտիմությունն ընդհանրապես։
Ակնկալում ենք, որ Երևանում ոչ թե խոսքով, այլ գործով կհետևեն ժողովրդավարական ընթացակարգերին, որոնց նկատմամբ իրենց հավատարմության մասին մինչ այժմ խոսում են յուրաքանչյուր հարմար առիթով»։