Նենց մի արեք, որ մարդ փոշմանի ժամանակին ԱԺ-ում ձեզ պաշտպանելու համար. Շարմազսնովը` Թաթոյանին
Հանրապետական կուսակցության անդամ լինելը պատիվ է ու հերիք է եթերներում ամեն առիթով Հանրապետական-ի անունը տաք։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախարար ու փոխնախարար եղած ժամանակ խոսեիք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ կապ չունենալու մասին,բա ասեիք էն ժամանակ,զադերժկան ինչու՞մն էր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը օդից վարչապետ չի դարձել,նրան վարչապետ նշանակել է նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն.հետեւաբար նրա ցանկացած նշանակում՝ ՀՀԿ-ի նշանակումն էր։
Սերժ Սարգսյանի հետ նկարվելու համար շատ-շատերը հերթ կկանգնեին ,հիմա եկել նկարվելն «այիբ» եք սարքե՞լ։
Նենց մի արեք էլի,որ մարդ փոշմանի ժամանակին ԱԺ-ում ձեզ պաշտպանելու համար։
Նիկոլի դեմ պայքարեք ,եթե կարող եք։
Հերիք է խոսեք ՀՀԿ-ից, կպեք ձեր գործերին։
Ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ. Արման Թաթոյանը` Պետրոսին