Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային դատապարտել է Կանադային Թեհրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ին աջակցելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում:
«Վաշինգտոնը Կանադան համարում է իր 51-րդ նահանգը, Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում կանադական ապրանքների նկատմամբ, Վաշինգտոնը վիրավորում է Կանադային և սպառնում նրան պատժել անտառային հրդեհների ծխի համար։ Իսկ Օտտավայի պատասխանն է. «Հասկացանք, սըր»։ Միևնույն ժամանակ, Օտտավան մասնակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած անօրինական պատերազմին՝ Վաշինգտոնին հաճոյանալու համար», — գրել է Բաղային։
Այս հայտարարությունից առաջ Կանադան պատժամիջոցներ էր սահմանել իրանցի պաշտոնյաների նկատմամբ։ Օգոստոսի 14-ին Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդը հայտարարել էր, որ իր երկիրը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի Իսլամական Հանրապետության հինգ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների նկատմամբ այնպիսի գործողությունների համար, որոնք «սպառնում են կարևորագույն միջազգային ջրային ուղուն և խոչընդոտում նավագնացությունը Հորմուզի նեղուցում ու նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը»։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Էբրահիմ Զոլֆաղարին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին և Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտահանողների միության ներկայացուցիչ Համիդ Հոսեյնին։