Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Այնպես որ շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,– նշեց Աքյաքայի քաղաքապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սկսված շինարարական աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են։
⠀
Սակայն ամեն ինչ այդքանով չի սահմանափակվում․ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ։
⠀
«Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն։ Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,– ասաց Էրդուգեր Թոփթաշը։
Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։
⠀
«Երբ մեր նախագահը և Հայաստանի ղեկավարը պետական քաղաքականության վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնեն, հավատացած ենք, որ այս տարածաշրջանը կշահի։ Հավատացած եմ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան մեծապես շահելու են սահմանի բացումից և տնտեսական համագործակցությունից, որը կհաջորդի սահմանի բացմանը»,– ևս մեկ անգամ ընդգծեց Թոփթաշը՝ նշելով, որ սահմանի բացման պարագայում Թուրքիան կունենա Կովկասի հետ կապվելու ևս մեկ ճանապարհ, իսկ Հայաստանը հնարավորություն կունենա Թուրքիայի միջոցով կապվել Միջին Արևելքի հետ։
«Таким образом, строительство началось, работы идут полным ходом», — отметил мэр Акьяки, еще раз подчеркнув, что начавшиеся строительные работы являются подготовкой к открытию армяно-турецкой границы.
Однако этим дело не ограничивается: уже объявлен тендер на строительство автомобильной дороги из Акьяки в Гюмри.
«Тендер на строительство автомобильной дороги из Акьяки в Гюмри уже объявлен, и мы ожидаем, что работы начнутся и там. Это часть политики наших правительств по развитию добрососедских, дружественных отношений», — сказал Эрдугер Топташ.
⠀
Мэр Акьяки считает, что открытие армяно-турецкой границы принесет экономическую выгоду обеим странам. По его словам, откроются широкие возможности для сотрудничества в сфере сельского хозяйства и промышленности.
«Когда наш президент и лидер Армении примут правильные решения в отношении государственной политики, мы уверены, что этот регион выиграет. Я убежден, что и Армения, и Турция получат огромную выгоду от открытия границы и экономического сотрудничества, которое последует за этим», — еще раз подчеркнул Топташ. Он отметил, что после открытия границы Турция получит дополнительный маршрут связи с Кавказом, а Армения — возможность выхода на Ближний Восток через Турцию.