📭📭📭 Մամուլը գրում է
🔺 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը.
«Փաստ»🔺 Ահա այս պայմաններում Հայաստան է ժամանում Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունը, որը ոչ այլ ինչ է, քան նվաճող երկրի իշխանների այց սեփական վասալներին.
«168 ժամ»🔺 Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով.
«ՉԻ»🔺 Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ օրակարգով են Ադրբեջանի ներկայացուցիչները եկել Հայաստան: Խաղաղությունը չի կարող կառուցվել փակ դռների հետևում.
«Ժողովուրդ»🔺 ԿԸՀ պարզաբանումից հետեւում է, որ (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերում հակասահմանադրական դրույթներ ներառելը կարող է քննության առարկա դառնալ, բայց ոչ ԿԸՀ հարթությունում, այլ՝ իրավապահ համակարգի.
«Հրապարակ»🔺 Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել 34-րդ տեղից հայտնվելով 50-րդում
🔺 Քաղաքականության մեջ անթույլատրելի է էմոցիաներին տրվելը. երկրի ղեկավարի ցանկացած խոսք հետեւանք է ունենում երկրի վրա. Վարդան Արամյան.
«Հրապարակ»🔺 «Սա ավելի շատ ձախողում է, քան «Made in Armenia» ազգային բրենդի կայացման հետևողական և չափելի պետական ծրագիր».
«Ժողովուրդ»🔺 Գլխավոր դատախազն ԱԱԾ սահմանապահ զորքերում ժամկետայինների մահվան դեպքերը ներկայացնում է ՀՀ ԶՈւ-երում գրանցված դեպքերի շարքում, մինչդեռ այս դեպքում պատասխանատուն ԱԱԾ տնօրենն է.
«168 ժամ»Մամուլի տեսությունն ամբողջությամբ
այստեղ